Apple-ը կթողարկի TV-ֆունկցիաներով համակարգիչ - 8 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 17.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 8 » Apple-ը կթողարկի TV-ֆունկցիաներով համակարգիչ
22:40
Apple-ը կթողարկի TV-ֆունկցիաներով համակարգիչ

Apple-ի երկար սպասված հեռուստացույցից առաջ կարող է թողարկվել TV-ի հնարավորություններով համակարգիչ: Հաղորդում է All Things Digital-ը՝ հղում անելով Wedge Partners-ի վերլուծաբան Բրայան  Բլերին:

Փորձագետները վաղուց արդեն պնդում են, որ Apple-ը մշակում է սեփական հեռուստացույց, սակայն պաշտոնապես այս տեղեկությունները չեն հաստատվել: Աառայժմ ընկերությունն առաջարկում է միայն Apple TV սարքը, որը միացվում է հեռուստացույցին ու թույլ տալիս դիտել ֆիլմեր ու սերիալներ:

Բլերի խոսքով՝ Apple-ն արդեն մյուս  տարվա կեսերին կներկայացնի iMac մոնոբլոկը, որը կունենա Apple TV-ի բոլոր ֆունկցիաները: Սարքի էկրանը կունենա 27 դյույմ անկյունագիծ:

Հեռուստացույցի մասին շշուկները տարածվեցին այն բանից հետո, երբ Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի կենսագիր Ուոլտեր Այզեքսոնը պատմեց, որ «խնձորային» ընկերության ղեկավարը ցանկանում էր հեղափոխել հեռուստաշուկան:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 778 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar