Apple-ը դադարել է iPhone 5-ի պատվերներ ընդունել - 15 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 15 » Apple-ը դադարել է iPhone 5-ի պատվերներ ընդունել
16:11
Apple-ը դադարել է iPhone 5-ի պատվերներ ընդունել

Apple ընկերությունը դադարել է iPhone 5-ի պատվերներ ընդունել, որի պահանջարկը գերազանցել է նախնական ակնկալիքները: Ըստ տեղեկությունների՝ խոսքն առայժմ միայն ԱՄՆ-ի շուկայի մասին է, հայտնում է Courier Mail-ը:

 


Apple-ն իր ամենապահանջված առաջարկի պատվերները սկսել էր ընդունել հինգշաբթի օրը երեկոյան ԱՄՆ-ի արևմտյան ափին՝ խոստանալով առաքումներ իրականացնել արդեն հաջորդ ուրբաթ օրը, երբ վաճառքի կհանվի նոր iPhone-ը:

 

Սակայն ընդամենը 4 ժամ անց առաքման ժամկետները երկարաձվել էին՝ 2 շաբաթով: Եվս 4 ժամ անց Apple-ի կայքը դադարեցրել էր պատվերի ընդունումը: Ընկերությունն իր առաջարկի ծավալները սպառել էր պատվերների ընդունումից 60 րոպե անց:

 

iPhone-ը վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 21-ին, աղբյուրը չի բացառում նաև՝ «տակից վաճառելու» հնարավորությունները: Սկզբնապես սմարթֆոնը վաճառքի կհանվի միայն 9 երկրներում, ապա՝ մինչև տարվա վերջ՝ մատչելի կլինի արդեն 100 երկրում:

 

Մասնագետների կանխատեսումներով վաճառքի առաջին օրերին Apple-ը կսպառի 10 մլն, իսկ մինչև տարեվերջ 50 մլն iPhone 5:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 746 | Ավելացրեց: HOVO | Գնահատական: 4.2/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar