ՆՐԱՆՑԻՑ՝ 1Ադմինիստրատոր 1 Գլխավոր մոդերատոր 0Մոդերատոր 1 Լրագրող 2299Սովորական այցելու
ՆՐԱՆՑԻՑ`
տղամարդ: 1404 կին: 883
Գլխավոր էջ » 2014»Հուլիս»25 » Apple-ի ավելի քան 20 000 աշխատակիցներ դատի են տվել ընկերությանը
21:44
Apple-ի ավելի քան 20 000 աշխատակիցներ դատի են տվել ընկերությանը
Apple-ի ավելի քան 20 000 աշխատակիցներ կոլեկտիվ հայց են ներկայացրել, որով գործատուին մեղադրում են աշխատավարձի երկօրյա ուշացման եւ ճաշի ընդմիջումների ոչ պարբերական բնույթի համար: Սկզբնապես հայց են ներկայացրել ձեռնարկության ընդամենը չորս աշխատակիցներ, սակայն ավելի ուշ դատարանը ստիպված է եղել դրան հավաքական հայցի կարգավիճակ տալ, քանի որ միացել է եւս 20 հազար մարդ: Հայցում օրինակ է բերվում, որ ընկերության աշխատակիցներից մեկը ստիպված է եղել 5 ժամ աշխատել՝ առանց ընդմիջման: Բացի դրանից, հայցվորները բողոքում են, որ որոշ օրերի ճաշն ընդհանրապես չի մատուցվում ողջ օրվա ընթացքում, որը կոպիտ կերպով խախտում է իրենց իրավունքները: Apple-ի աշխատակիցները նաեւ հիշել են մի դեպք, երբ երկու օրով ուշացրել էին իրենց աշխատավարձը, փոխանցում է Informing-ը: Հայցատուների պահանջներն ընկերությանը առայժմ չեն նշվում: