Վերջերս Բիլայնի ցանցում տեղի ունեցած խափանումները փոխհատուցելու նպատակով Արմենտել ընկերությունը իր բաժանորդներին անվճար տրամադրելու է 30 ներցանցային րոպե և 10Մբ շարժական ինտերնետ: Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել օգոստոսի 16-ից 10 օրվա ընթացքում` ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով պատասխան SMS-հաղորդագրություն` բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ: Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդն սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային փաթեթի: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները` գտնվելով միայն Հայաստանի Beeline ցանցում: