Անվերնագիր - 20 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 20 » Անվերնագիր
08:50
Անվերնագիր

Նորից քեզ հետ նստած եմ,ու նայում եմ աչքերիդ,ես քեզ հետ հիմա անկեղծ եմ,դու էլ միամիտ:Քո ձայնը ինչպես երգ,միշտ մտքումս ես կպահեմ,խոսքերը իմ մասին,երկնքում միշտ կսավառնեն,առանց քեզ ես նման եմ,այո,նման եմ խեղդվողի,որն ուզում է փրկվել,սակայն դու իրեն չես թողնի:Քո հետ իմ շունչը տեղն է,քեզ հետ իմ մտքերը խառն է,քեզ հետ ես զգում եմ,որ մենակ չեմ,զգում եմ ես,որ միշտ քեզ հետ ուրախ եմ:Ուզում եմ,որ ինձ հետ,դու ինձ հետ կյանքդ կապես,ապրեմ ես քո սրտում,ու դու քո սիրտը ինձ նվիրես:Նվիրեմ աշխարհը քեզ,այդ աշխարհը իմ ու քո,լինեմ քեզ հետ միշտ ուրախ,ոնց որ էն մուլտիկներում: Մի պահ թվում է թե աչքերս քարանում են: Ես քո մասին արդյոք ի՞նչ եմ մտածում։Ես քո մասին ախր ի՜նչ չեմ մտածում, բայց թերևս ամենից շատ՝ մտովին կորուստներս է,որ հաշվում եմ գտածում։Գիտեմ,որ արևը միշտ մեզ կջերմացնի,ցանկանում եմ տեսնել քեզ,և շունչդ թանկագին:Կարոտ եմ խոսքերիդ,որ ինձ համար էին ծնվել,ու այդ ժամանակ ծնվեց մեզ մոտ մի նոր սեր,որով ես և դու ապրեցինք:Դաշտում մի հատ ծաղիկ կար,այդ ծաղիկը իմ սրտինն էր դարձել արդեն.,ու ես դարձա մի թիթեռ,որպեսզի քեզնից շունչս վերցնեմ:Վերցրի քո մտքերը,քո մտքերը իմ մասին,նվիրեցի քեզ իմ սիրտը,որպեսզի քո սրտի հետ այն ապրի:Ու ես քեզ հետ ոնց որ,արևը լույսի նման,որ միասին են միշտ,մարդկությանը կտան կյանք,ինչպես Ադամն ու Եվան,բայց մեզ բաժանվել չկա: -Ես մեր անցած ամեն օրը երբեք չեմ մոռացել,քեզ հետ ամեն անցած վայրկյանը հուշ է մնացել:ՊԱտճառները այսօր շատ են,որպեսզի ես այսօր քեզ մոռանամ,բայց քո սերը ինձ ստիպում է,որ ես քեզ հետ մնամ: Ուզում եմ սիրտդ գերեմ ես քո,խոսքերդ ջերմ լսեմ,ուզում եմ ես քեզ գրկեմ ու ժպիտը քո տեսնեմ:ՈՒրիշ ոչինչ չեմ ուզում,մենակ քեզ հետ լինեմ,ամբողջ աշխարհը մոռանամ,քեզ իմ մտքում պահեմ: Մտքերս խառնվել են,դու դա չես կարող տեսնել,ես տեսնում եմ իմ դիմաց մենակ իմ թուլությունն է,բայց ես ոչինչ չեմ հիշում,ու բոլորը իրենց կյանքով են ապրում: Ես հենց այսօր ավելի անհավատ եմ քան երբևէ միայն քեզ եմ հավատում այսօր: Ինչ պետք է անեմ,որ կողքդ հայտնվեմ,որ քեզ հետ խոսելով հետաքրքիր օր ապրեմ,որ ծագեն ինձ մոտ հարցեր,պատասխաններ ես գտնեմ,մեզ համար կյանքի՝ նոր դռները ես բացեմ:Գիտեմ, ամեն ինչ այնպես չէ,ինչպես ես կցանկանայի,ու հիմա դու կորել ես,չկաս դու իմ աշխարհում:Հայտնվում ես դու մեկ-մեկ ,բայց մենակ երազներում,հանկարծ արթնանում եմ,պատկերներդ են կորչում:Ինչի պատճառով է միշտ ասյպես պատահում,ինչ լուրջ պատճառի համար եմ ես պայքարում,չեմ հանձնվելու,ուզում եմ լսե՝ս,ես իմ սիրտը նվիրում եմ քեզ: Այսքանից հետո ոչինչ չի փոխվում,նույնը ինչ առաջ,հիմա էլ է այդպես լինում,լսիր սրտիս զարկերը ու դու մի հատ զարմացիր,ես չեմ տեսնում ոչ մեկին,ոչ մեկին,բացի քեզնից: Քո մասին, հայտնի բան է,Փորձանքը լուր չի տալիս:Դու եկար ճիշտ որ այդպես,Բա այդպես հյո՞ւր են գալիս:Դու եկար և ամե՜ն ինչ արեցիր տակնուվրա:Ես հիմա ինչպե՞ս ասեմ,թե՝ փորձա՛նք, զո՜ւր ես գալիս:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 810 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 3.7/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 anna77 • 14:03, 23.10.2012
lavna
ComForm">
avatar