Անվանագիրք մաս2(Տղաների անուններ) - 14 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 14 » Անվանագիրք մաս2(Տղաների անուններ)
11:28
Անվանագիրք մաս2(Տղաների անուններ)

Ժոզեֆ
հայերեն Հովսեփ անվան ֆրանսիական ձևն է, որ վերջերս իբրև ինքնուրյուն անձնանուն գործածում են մեզ մոտ:
Իգիթ
թուրքերեն Igit բառից է, որ նշանակում է (կտրիճ), (երիտասարդ):
Իգոր
ռուսերեն Անուն է, որ այժմ գործածական է:
Իլյա
ռուսերեն անուն է և նշանակում է (հաստատ), (ամուր):
Իսահակ
նշանակում է (ծաղր) կամ (խնդություն):
Լեոնիդ
հայերեն Ղևոնդ նշանակում է (առյուծիկ):
Լեվոն
հունարեն Leon, որ նշանակում է (առյուծ):
Լիպարիտ
լատիներեն Liberates բառից, որ նշանակում է (ազատագրված):
Լյուդվիգ
գերմաներեն Անուն է, որ նշանակում է (նշանավոր մարտիկ):
Խաժակ
Խաժ (կապտականաչ) և ակն (աչք) բառերից. Նշանակում է "խաժ աչքեր ունեցող”:
Խաչիկ
Հայերեն Խաչ բառի փաղաքշական ձևն է (իկ ածանցով): Նշանակում է "փոքրիկ խաչ”:
Խոսրով
նշանակում է "բարեհամբավ”:
Խորեն
պարսկերեն khor "արեգակ” բառից է և en փաղաքշական ածանցից "արևիկ” նշանակությամբ:
Ծառուկ
հայերեն Ծառ բառից` ուկ ածանցով. Նշանակում է "սլացիկ հասակ ունեցողզ”:
Ծատուր
հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը տարածված է իբրև անձնանուն: 
Կամո
տարածված անձնանուն է հայերի մեջ:
Կարապետ
հայերեն Կարապետ բառից, որ նշանակում է "առաջընթաց” "առաջնորդ”: Հնագույն անուններից է և տարածված:
Կարեն
պարսկերեն անձնանուն է:
Կարլեն
ստեղծվել է հապավումների ձևով` Կարլ Մարքս և Լենին անունների մասերից:
Կարլոս
գերմաներեն Անձնանուն է: Տարածվել է գեղարվեստական գրականության և թատրոնի ազդեցությամբ:
Կիմ
ռուսերեն Ким անունից: Նշանակում է Коммунистический интернационал молодежн.
Կիրակոս
հունարեն բառ է: Նշանակում է "տերունական”:
Կոմիտաս
հունարեն անուն է և նշանակում է "երկար մազեր ունեցող”:
Կորյուն
հայերեն Կորյուն բառից, որ նշանակում է "առյուծի ձագ”. Իմաստով մոտ է Լեոնիդ, Ղևոնդ անուններին: 
Հակոբ
Եբրաերեն Անուն է: Նշանակում է "խաբող”:
Համբարձում
Հայերեն Համբարձում բառից (հնում այս անունը տալիս էին Քրիստոսի համբարձման տոնի օրը ծնվածներին):
Համլետ
Եկել է գեղարվեստական գրականության և թատրոնի միջոցով:
Հայկ
Հնագույն դիցաբանական անուն է, որ բացատրվում է իբրև "հսկա”:
Հայկազ
Հայերեն Հայկ անունից և ազն "ցեղ”, "սերունդ” բառից. Նշանակում է "Հայկի ցեղից”:
Հենրիկ
Գերմաներեն Henrich անունից:
Հմայակ
Հայերեն Հմայք բառից: Առձեռն բառարանը բացատրում է իբրև "հմուտ” կամ "տեղյակ”: Հայերեն Անուն է և նշանակում է "հմայիչ աչքերով”:
Հովիկ
Հայերեն (զով) բառից` իկ փաղաքշական ածանցով. Նշանակում է "մեղմ քամի”, "զովություն”:
Հովհաննես
Հունարեն անուն է, որ նշանակում է "հնազանդություն”:
Հովսեփ
եբրաերեն. Josef անունից:
Հրայր
Հայերեն Հուր (կրակ) և այր (մարդ) բառերից` "կրակի մարդ” նշանակությամբ:
Հրանտ
-
Հրաչ
Հայերեն Հուր և աչք. Նշանակում է "հրափայլ աչքերով”:
Հրաչյա
Հայերեն Հուր և աչք բառերից` յա ածանցով. Նշանակում է "կրակի պես վառ աչքեր ունեցող”:
Հունան
Եբրերեն Jona անունն է, որ հայերեն տառադարձությամբ դարձել է Հովնան: 
Ձոնիկ
Հայերեն Ձոն "նվեր” բառից է:
Ղազար
Ղազարոս անվան կրճատ ձևն է, որն ինքնուրույն անուն է հայերի մեջ:
Ղազարոս
Հունարեն lazaros անունից, որ ՀԲ ստուգաբանում է իբրև "օգնականություն Աստծո”:
Ղեվոնդ
Հունարեն Leontios ձևից, որ leon "առյուծ” բառի հոլովված ձևն է:
Ղուկաս
Հունարեն loukas անունն է, որ նշանակում է "հարություն”: 
Մաթեվոս
Լատիներեն Նշանակում է "երգ կենաց”:
Մալխաս
Պարսկերեն բառից է և նշանակում է "ընտիր ապրանք”:
Մամիկոն
Հայոց հին նախարարական տոհմանունից է:
Մանաս
Հունարեն նշանակում է "մոռացում”:
Մանվել
բառացիորեն նշանակում է "Աստված մեզ հետ”:
Մավրիկ
Հունարեն նշանակում է "թուխ”, "սև”:
Մարատ
Ֆրանսյական, հղափոխության առաջնորդներից մեկի ազգանունն է:
Մարգար
Հայերեն Մարգարե բառից,որ նշանակում է "հեռատես”, "գուշակող”:
Մարկոս
Եբրարերեն ստուգաբանվում է իբրև "փայլուն”, "ողորկ” կամ "բարձր պատվար”:
Մարտին
նշանակում է "ռազմատենչ”, "մարտական”:
Մարտիրոս
Հունարեն անուն է, որ նշանակում է "նահատակ”:
Մաքսիմ
Լատիներեն Նշանակում է "մեծ”, "խոշոր”:
Մելիք
արաբերեն Նշանակում է "արքա”, "թագավոր”:
Մելքոն
եբրարերեն Մեկնաբանվում է "արքա”, "լույս”:
Մեհրաբ
նշանակում է "արեգնափայլ”:
Միհրան
Պարսկերեն նշանակում է "արևային” կամ "արևի պարգև”:
Մինաս
լատիներեն բառ է և նշանակում է "ահեղ”:
Միսաք
ստուգաբանվում է "քարշող”, "պարսպող”:
Միքայել
եբրարերեն բառ է, որ բառացի նշանակում է "ով է որպես աստված”: Մեկնաբանվում է նաև իբրև "զորություն աստծո”:
Մխիթար
հայերեն Մխիթարանք, սփոփանք բառերից:
Մհեր
հայերի մեջ մեծ մասամբ տարածվել է "Սասունցի Դավիթ” էպոսի միջոցով:
Մովսես
ըստ "Աստվածաշնչի” նշանակում է "ջրից հանած”:
Մուրադ
արաբերեն Նշանակում է "իղձ”, "փափագ”:
Յուրի
Ծագում է հունարեն georgios բառից, որ "հողագործ” է նշանակում: 
Նաիրի
մեր երկրի նախապատմական անունն է, որ գործածական է իբրև Հայաստան անվան հոմանիշ:
Նարեկ
հայերը "նարեկ” են կոչել միջնադարյան հայ հանճարեղ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու "Մատյան ողբերգության” գիրքը, որը համարվում է նաև բժշկարան: Իրականում Նարեկ գյուղի անունից է:
Նելսոն
նորամուտ եվրոպական անուն է:
Ներսես
պահլավերեն Nerseh անվան հունական ձևն է, որ շատ տարածվել է հայերի մեջ:
Նշան
հայերեն Նշան բառից` իբրև "նշանավոր”, "երևելի”:
Նոյ
եբրաերեն Nokha անունից, եկել է "Աստվածաշնչից” և ստուգաբանվում է իբրև "հանգիստ”, "դադարումն”:
Նորայր
հայերեն Նոր և այր "տղամարդ” բառերից:
Նորիկ
հայերեն Նոր բառից և իկ ածանցից:
Նվեր
հայերեն Նվեր բառից, որ համազոր է Պարգև, Ընծա անուններին:
Շահեն
պահլավերեն Sahen անունից և նշանակում է "բազե”:
Շավարշ
պարսկերեն savars անունն է, որ նշանակում է "սև արջ”:
Շմավոն
նշանակում է "լսող”, "հնազանդ”:
Ոսկան
հայերեն Ոսկի բառից. Այժմ էլ գործածական անուն է:
Պավել
նորամուտ անուն է:
Պարթեվ
նշանակում է "հաղթանդամ”, "հսկա”:
Պարսամ
ստուգաբանվում է իբրև "ծոմ”:
Պարույր
նշանակում է "շրջան”, "պտույտ”:
Պետրոս
հունարեն նշանակում է "վեմ", "քար":
Ջանիբեկ
պարսկերեն բառ է և նշանակում է "բեկի սիրելին":
Ջանիկ
Ջան անձնանվան փաղաքշական ձևն է:
Ջիվան
պարսկերեն բառ է և նշանակում է "երիտասարդ", "ջահել":
Ռազմիկ
հայերեն Ռազմիկ բառից, որ նշանակում է "կռվող", "մարտիկ":
Ռաֆայել
Եբրարերեն Նշանակում է "բժշկություն Աստծո":
Ռաֆիկ
-
Ռշտունի
հայ նախարարական տոհմանուն է:
Ռոլան
Ռոլանդ անվան ֆրանսերեն Արտասանությունից:
Ռոլանդ
-
Ռոբերտ
ֆրանսերեն անուն է:
Ռոման
-
Ռուստամ
նշանակում է "ուժգին հեղեղ":
Ռուբեն
եբրարերեն Բառ է և նշանակում է "որդետես":
Ռուդոլֆ
գերմաներեն Նշանակում է "կարմիր գայլ":
Ռուսլան
ռուսերեն Նշանակում է "գանգրահեր", կամ "երջանիկ":
Սահակ
Եբրարերեն Նշանակում է , "խնդություն":
Սամվել
եբրարերեն Նշանակում է "Աստվածակոչ", "տուրք Աստծու":
Սամսոն
եբրարերեն Նշանակում է "Արեգակն նորա":
Սանասար
ասորական անուն է, որ հայերի մեջ տարածվել է վաղ ժամանակներից: Եբրարերեն "արքա" բառից:
Սարգիս
-
Սասուն
-
Սարիբեկ
թուրքերեն Նշանակում է "շեկ բեկ":
Սարո
-
Սեդրակ
ՀԲ մեկնաբանվում է "ստինք փափուկ":

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 9376 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 3.3/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar