Անսպասելի հանդիպում - 5 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 5 » Անսպասելի հանդիպում
21:42
Անսպասելի հանդիպում
Անահիտը 20 տարեկան սովորական մի աղջիկ էր, ով սովորում էր համալսարանում՝ չորրորդ կուրսում: 

... Նա՝ Անահիտը այդ օրը՝ սովորականի պես, առավոտյան պատրաստվում էր գնալ համալսարան: Նա ամեն օր իր համակուրսեցիներից երեքի հետ էր միշտ առավոտյան գնում դասի նույն տաքսով: Բայց այդ օրը նրան զանգահարեց իրենց տաքսու վարորդը և նախապես ներողություն խնդրելով՝ ասաց, որ չի կարող գալ իրենց հետևից: Նա զանգահարեց իր համակուրսեցիներին և փոխանցեց այն, ինչ իրեն էր ասել վարորդը: Այդ պատճառով էլ նրանք այդ օրը դասի հաճախեցին ոչ միասին: 

Անահիտն այդ օրը դասի գնաց երթուղային մեքենայով: Երբ հասավ համալսարան, իջավ երթուղային մեքենայից: Եվ հանկարծ տեղի է ունենում անսպասելին... Համալսարանի մուտքի դիմաց կանգնաց էր նա... Նա, առանց որի առաջ չէր պատկերացնում իր կյանքը.. Նա, ում առաջ իր կյանքից էլ շատ էր սիրում... Նա, ում այժմ ատում է... Նա, ում արդեն մի քանի ամիս ոչ տեսել էր, ոչ էլ լսել էր նրա ձայնը... Այդ նա էր՝ Արմանը: 

Անահիտին թվում էր, թե արդեն մոռացել է Արմանին, որ ատում է նրան, որ... Բայց նրան տեսնելուց հետո իր ամբողջ մարմինը փշաքաղվեց, ու նա ինքն էլ չհասկացավ, թե ինչ կատարվեց իր հետ... Բայց այ իր սիրտը... Այնքան արագ սկսեց բաբախել, կարծես վերջին անգամն էր այդպես բաբախելու ու միանգամից կանգնելու էր... Կարծես սիրտն ուզում էր դուրս թռչել իր տեղից... Ի՞նչ էր ուզում սիրտը... Գուցե ուզում էր ավելի մոտ զգալ նրա՝ Արմանի ներկայությունը, կամ էլ գուցե ուզում էր հեռու փախչել նրանից... Սիրտն ինքն էլ չգիտեր, թե ինչ էր ուզում... 

Անահիտն ուղղակի չէր սպասում, որ հանկարծ կրկին կտեսնի նրան... Նա ամենից շատ հենց դրանից էր վախենում... Եվ հանկարծ նրա մտքով անցավ փախչել, ցանկացավ հեռու ինչ-որ մի տեղ գնալ, միայն թե նրանից հեռու լիներ... Պատճառն այն էր, որ նա վախենում էր, որ նորից տղան կհամոզվի իրեն ու կների նրան... Նա չէր ուզում ևս մեկ անգամ խաբվել... չէր ուզում... Բայց Արմանը հասավ ու կանգնեցրեց նրան... Անահիտը չէր ուզում կրկին տեսնել նրան, բայց տեսավ... Չէր ուզում կրկին լսել նրա ձայնը, բայց լսեց... Արդեն ուշ էր... Անահիտը միայն այդ պահին հասկացավ, թե որքան էր կարոտել նրան, որ դեռ չի մոռացել նրան, որ դեռ... «Չէ, չէէ, անգամ չպետք է մտածեմ դրա մասին, ես միայն ատում եմ նրան... բայց ախր... ախր...»: «Լռի՛ր»: Աղջկա ներսում ամեն ինչ խառնվել էր իրար... Բայց սիրտը... «Ախ սիրտ իմ, որքան ես խանգարում դու ինձ խաղաղ ապրելուս...»: Նա անդադար կռիվ էր տալիս իր մտքերի հետ.... 

Արմանը նույնպես ուսանող էր, 19 տարեկան: Նա վիրավորել էր Անահիտին... Նրանք առաջ իրար շատ էին սիրում, չնայաց հիմա էլ են իրար սիրում իրարից թաքուն... Առաջ էլ էին նրանց միջև եղել շատ վեճեր ու կռիվներ... Բայց վերջին կռիվը. այն արդեն հանեց հունից Անահիտին, և ստիպեց աղջկան ատել իրեն՝ ինքն էլ չգիտակցելով, թե ինչպես... Նրանք բաժանվեցին վերջնականապես... Դրանից հետո տղան շատ էր զղջացել ու անդադար փորձում էր հաշտվելու նոր ուղիներ փնտրել, միայն թե Անահիտը նրան այդ հնարավորությունն այլևս չէր տալիս... 

Արմանը որոշել էր փորձել վերջին տարբերակը... Նա Երևանից առավոտ շուտ եկել էր Գյումրի ու աղջկան սպասել այնտեղ, որտեղ սովորում էր... Այդպես արեց, որպեսզի հանդիպումն անխուսափելի լիներ... Նա ուզում էր ևս մեկ անգամ ներողություն խնդրել սիրած աղջկանից, ուզում էր, որ նորից հաշտվեին ու առաջվա նման սիրեին իրար... 

Բայց աղջիկն անկարող էր այլևս ներել նրան, պարզապես դա իր ուժերից վեր էր... Նա ուղղակի վախենում էր, որ կրկին անգամ կհիասթափվի ու դա կլիներ վերջնական հարվածը... Նա չէր ուզում տառապել կրկին... Անահիտի ինքնասիրությունն արդեն իսկ խոցվել էր Արմանի կողմից... Ատում էր նրան ամբողջ հոգով, բայց դրա հետ միաժամանակ... Ատելուց զատ նա նաև սիրում էր նրան, ինչը վախենում էր խոստովանել անգամ ինքն իրեն... «Չէ, չէէ, չի կարող պատահել: Չէէ, ես միայն ատում եմ նրան, ատում»,- խոսում էր ինքն իր հետ իր մտքում... Բայց մի պահ աղջիկն ուզում էր դեն նետել իր վիրավորվածությունն ու նետվել սիրած տղայի գիրկը ու ասել, որ դեռ սիրում է նրան, որ ուզում է ամեն ինչ առաջվանը լինի: Բայց հանկարծ սթափվեց ու տղային ասաց լրիվ ուրիշ բան, պահանջեց որ հեռանա իր ճանապարհից, որ հանգիստ թողնի իրեն, որ մոռանա իրեն, քանի որ գիտակցում էր, որ եթե կրկին ներեր, կրկին կկրկնվեր նույն պատմությունը... Նա դրանում վստահ էր, քանի որ այդպես շատ է եղել, հետևաբար սա էլ բացառություն չէր լինի... Ներելուց հետո տղան էլի կաներ նույն սխալները... 

Բայց տղան համառորեն պայքարում էր ու աղջկանից խնդրում էր գեթ մեկ հանդիպում, թեկուզ վերջինը, բայց գնային մի տեղ ու իրեն խոսելու հնարավորություն տար... Աղջիկն էլ իր հերթին համառորեն մերժում էր տղային: Այլևս չէր պատրաստվում ևս մեկ հնարավորություն տալ... Նա ինքն էլ գիտակցում էր, որ սխալ մարդու է սիրել, այդ պատճառով ինքն իրեն ցավ պատճառելու գնով մերժեց տղային, ուզում էր մոռանալ նրա մասին, ատում էր նրան, որ այդքան երիտասարդ հասակում ստիպեց զգալ սիրո տառապանքը... Այլևս չէր հավատում տղայի անկեղծությանը, չէր հավատում նրա սիրուն... Ոչ մի բանի էլ չէր հավատում... 

Ու հարմար պահ որսալով՝ աղջիկը փախչեց... Համալսարան մտավ ու կայծակնային արագությամբ հասավ երրորդ հարկ ու մտավ լսարան: Տղան մի քանի անգամ աղջկան կանգնեցնելու փորձից հետո վերջին անգամին էլ կանգնեցնելու որևէ փորձ չարեց, թողեց, որ նա հեռանա, գնա... Այդպիսին էր նա, միշտ յուրաքանչյուր դժվարության հանդիպելիս շատ հեշտությամբ հանձնվում էր... Ինքն էլ լքեց համալսարանի տարածքը... 

Չնայաց աղջիկն ուշացումով մտավ լսարան, բայց չկարողացավ նստել դասին, նա դողում էր... Ինքն էլ չգիտեր, թե դա ի՞նչ է նշանակում... Երևի անսպասելի հանդիպման պատճառով էր դա, գուցե վախեցել էր, որ հանկարծ տղան կփախցնի իրեն... Բարեբախտաբար այդպես չեղավ... Աղջիկը չգիտեր արտասվեր, թե ավելի բարկանար, որ տղան այդքան համարձակություն էր գտել ու եկել էր համալսարան... Նա դրանով համոզվեց, որ տղան իսկապես սիրում է իրեն, բայց ներելուց հետո պատմությունն էլի կկրկնվեր... Մեծ ցավ էր ապրում աղջիկը... Ուզում էր բոլորից առանձնանալ, մենակ մնալ... Լսարանից դուրս եկավ ու գնաց այգի, այն այգի, որտեղ նրանք էին հանդիպում առաջ... Ո՛չ, նա այգի չգնաց, որպեսզի թարմացներ իր հիշողությունը... Պարզապես դա էր միակ տեղը, որտեղ նա կարող էր լիովին մենակ մնալ, վերջապես հանգստացնել իր նյարդերը... Նա ուղղակի չէր կարող գնալ տուն, քանի որ այդպես ծնողները կնկատեին, որ իր հետ ինչ-որ բան այն չէ ու կսկսեին անհանգստանալ... Իսկ նա չէր ուզում, որ իր ծնողները ևս մեկ անգամ անհանգստանային, նա չէր ուզում, որ այդ օրվա մասին ծնողները որևէ բան իմանային... 

... Այդպես նա վերջնականապես վերջ դրեց իրենց մեծ սիրուն... Բայց այդ օրից հետո նա ամեն անգամ համալսարան գնալիս միշտ փնտրում է նրան... Կորցրել է իր հանգիստը... Վախենում է, որ էլի կտեսնի նրան, որ էլի կլինի անսպասելի հանդիպում, որն իր համար չափից դուրս ցավոտ է... Նա ուզում է մոռանալ նրան, քանի որ իրենց սերն ուղղակի անիրական ու անհնար էր... Նա ընդամենը 20 տարեկան է, բայց կարողանում էր հասուն մարդու նման դատել, ինքն իրեն ցավ պատճառելու գնով հասկանում էր, որ դա էր միակ ճանապարհը, հակառակ դեպքում հետագայում նա ավելի մեծ ցավի ու տառապանքի միջով կանցներ, քան հիմա... Բացի այդ նա իր ծնողներին երդվել էր, որ այլևս ոչ մի անգամ չի հանդիպի նրա հետ, անգամ գաղտնի... Այդպես աղջիկն իր մեջ համարձակություն հավաքեց ու վերջ դրեց իրենց սիրուն: 

«Մնաս բարով սեր իմ... Փակում եմ կյանքիս այս էջը՝ ասելով, որ սիրում եմ նրան... Աղոթում եմ Աստծուն, որ նրա նման մի ուրիշ սեր գտնեմ, բայց որը կլինի իրական... Աղոթում եմ Աստծուն, որ քեզ նման սխալ մարդու կրկին չսիրեմ... Աղոթում եմ, որ էլի սիրեմ, առանց ատելության...». սա էր աղջկա երազանքը... 

Ցավոք սրտի սա իրական պատմություն է... Միայն թե փոխված են հերոսների անունները: Հուսով եմ գրառումս կհամարեք ստացված: Շնորհակալություն ուշադրության համար:

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1298 | Ավելացրեց: gariknina | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar