Անպատասխան սեր - 26 Նոյեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 26 » Անպատասխան սեր
23:42
Անպատասխան սեր

 Թեման ծանոթ է բոլորին, դեռ շատ հին ժամանակներից: Ամբողջ համաշխարհային գրականությունը, գեղանկարչությունը, կրոնը, առասպելաբանությունը, պոեզիան, հեղինակավոր անձանց կենսագրությունները իրենց մեջ ներառում են անեծք ու մաղթանք հասցեագրված այդ զգացմունքին:

Այս թեման չի հետաքրքրի նրանց, ովքեր երբեք չեն փնտրել միջոց անպատասխան սիրո դեմ, ինչպես նաև նրանց, ովքեր հաստատ համոզված են, որ հարկավոր է դուրս շպրտել գլխից այդ դժբախտ սերը:

Սարա Վոթմանն ու Ռոյ Բաումեյստերը իրենց կատարած հետազոտությունների արդյունքում հաստատեցին այն փաստը, որ բնակչության 98%-ը իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ տառապում են անպատասխան սիրուց:

Նրանք, ովքեր տառապում են անպատասխան սիրուց պետք է աշխատեն իրենց վրա, այլապես ոչինչ չի ստացվի:

Սկսեմ նրանից, թե որն է համարվում դժբախտ սեր կամ ինչ դեպքերում է, որ  մարդիկ կարող են այն դժբախտ համարել`

·         Եթե Դուք մտածում եք, որ դիմացինին շատ եք սիրում, իսկ նա (տղան կամ աղջիկը) նույնիսկ Ձեր անունը չգիտի:

·         Եթե Դուք սիրում եք մարդու, որը ձեզանից տարիքով շատ մեծ է կամ շատ փոքր:

·         Եթե Դուք սիրահարվել եք մեկին, որին բախտ է վիճակվել ընդհամենը մեկ անգամ տեսնել, այն էլ պատահական:

·         Եթե նա ուշադրություն չի դարձնում Ձեզ, չի զանգում Ձեզ` չնայած, որ Դուք Ձեր հեռախոսահամարը տվել եք,  այն էլ մի քանի անգամ:

·         Եթե Դուք զգացմունք ունեք հանրաճանաչ մեկի հանդեպ (ֆանատիզմ):

·         Երբ Դուք սիրո խոստովանություն եք անում և կտրուկ մերժում եք ստանում:

·         Երբ Դուք իմանում եք, որ նա ուրիշին է սիրում և նրա հետ արդեն ձևավորվել է ամուր հարաբերություններ:

Հիշեք, որ ամեն ինչ շտկվող է, գլխավորը Ձեր սրտից խելացի եղեք:

Առաջին խնդիրն է հետ բերել կորցրած ինքնատիրապետումը և շարունակել ապրել նորմալ և լիարժեք կյանքով:

Դարձեք օպտիմիստ ու ժպտացեք, ուրախացեք Ձեր ամեն մի օրով և ինքներդ Ձեզ ասացեք, որ  անպայման կգտնեմ իմ երջանկությունը:

Իսկ հիմա հարցրեք ինքներդ Ձեզ, թե ինչ թերություն ունի իմ սիրած էակը, ասեմ եթե Դուք թերություններ չեք գտնում, ուրեմն լավ չեք փնտրում կամ էլ նրան լավ չեք ճանաչում:

Այս երկու հարցին պատասխանելուց հետո ինքներդ Ձեզ տրամադրեք, որ կհանդիպեք այնպիսի մեկին, որը նույնպես կունենա լավ հատկություններ, բայց դրա հետ մեկտեղ վերը նշված թերությունները չի ունենա:

Եթե ինքնաներշնչումը վատ է օգնում և սառը դատողությունը Ձեզ չի հանգստացնում, ապա փորձեք ավելի կատարյալ մեթոդ: Պլանավորեք օրն այնպես, որ ժամանակ չունենաք մտածել Ձեր դժբախտ սիրո  մասին: Գնացեք լողի, պարի, ֆիզիկական մարզումների, մաքուր օդին զբոսնեք և այլն: Ասեմ որ ջրային մարզումները հանում են ավելորդ լարվածությունը, իսկ ֆիզիկական մարզումները ապահովում են խորը և հանգիստ քուն: Իսկ ամենկարևորը, որ ձեռք կբերեք գեղեցիկ կազմվածք և շատերին կգերեք Ձեր հմայքով:

Զբաղվեք մշակութային կյանքով, հաճախեք ցուցահանդեսների, պատկերասրահներ, թատրոն, գիրք կամ ոտանավոր կարդացեք կամ գրեք և այլն: Դա հնարավորություն կտա դուրս մղել Ձեր թաքնված ապրումները, տեսնել Ձեր զգացմունքները կողքից, միգուցե հնարավոր է ինչ-որ բան վերաիմաստավորեք Ձեր մեջ: Հնարավոր է Ձեր այսպես կոչված <<դժբախտ սերը>> պատճառ հանդիսանա և մարդկությանը տա մեծ հանճար:

Չընկճվեք: Համոզված եղեք Ձեր վիշտը ոչ ծխախոտը, ոչ թմրանյութը, ոչ էլ խմիչքները չեն թեթևացնելու:

Մի փորձեք Ձեր վիշտը սփոփել նաև շատ ուտելով: Փորձեք օգնել Ձեզ` առողջ սնունդ օգտագործելով: Հաշվի առեք այն փաստը, որ ոչ ոք չի ցանկանա կապվել ալկոհոլամոլի, թմրամոլի հետ: Եթե չեք կարողանում մտածել մի այնպիսի զբաղմունք կամ գործ Ձեզ համար, որը Ձեզ ուրախություն կբերի, ապա գտեք, փորձեք կատարելագործվել և դառնալ այնպիսի հետաքրքիր մարդ, որի հետ շփումը մարդկանց հաճույք կպատճառի: Այդպես հաստատ Դուք կգտնեք Ձեր կեսին: Ձեր հուսահատ վիճակում այս խորհուրդները կարող են ծիծաղելի թվալ իհարկե, բայց հավատացեք, որ ամփոփվելով ինքներդ Ձեր մեջ, լացելով կամ տանջվելով` ոչինչ ձեռք չեք բերի:

Փորձեք վերլուծել այն իրավիճակը, որում Դուք հայտնվել եք: Չեմ ասում, որ սկսեք Ձեզ մեղադրել ու մտածեք, որ Դուք անլիարժեք մարդ եք, այլ ուղղակի սթափ գնահատեք իրավիճակը: Տեսեք, թե ուրիշները ինչպես են վարվում նման դեպքերում: Ինչումն է սիրող զույգերի գաղտնիքը, ինչու նրանք բաժանվեցին, թեկուզ թվում էր, որ շատ համապատասխան զույգ էին: Կտեսնեք, որ Դուք միակը չեք, ով տառապում է անպատասխան կամ դժբախտ սիրուց: Միգուցե՞ Դուք կարողանաք Ձեր խորհուրդներով օգնել ուրիշներին:

Ոչ մի դեպքում չի կարելի անել առաջին և ամենաահավոր սխալը` լցվել վրիժառությամբ: Վրեժխնդիր լինել մի մարդուց, ով զգացմունք չունի Ձեր հանդեպ դա ցածր, ստոր և տականք մարդու արարք է, համոզված եմ, որ Դուք հաստատ դրանց թվին չեք պատկանում: Վրեժը կործանում է հոգին և չի թողնում, որ մոռանաք հին զգացմունքները, չի թողնում, որ ընդառաջ գնաք նորին: Մի հետապնդեք նաև Ձեր սիրեցյալի նոր ընտրյալին, քանզի պետք է Ձեր մեջ ուժ գտնեք և ուրախանաք նրանց երջանկությամբ: Միայն այդ ժամանակ կարող եք ասել, որ սիրել եք անկեղծ ու մաքուր սիրով ու Ձեզ մեծատառով մարդ կարող եք համարել: Շանտաժը, ահաբեկումները, սպառնալիքները դեռ ոչ ոքի վիճակը չեն լավացրել: Արցունքները, նամակները, էժանագին ճնշումները ընդունակ չեն ոչինչ հետ բերել, դրանք միայն ատելություն, նողկանք կառաջացնեն դիմացինի մոտ, մարդիկ կսկսեն Ձեզ ծաղրել:

Դուք նաև մեծ սխալ կգործեք եթե ապագայի համար դասեր քաղելու փոխարեն, փորձեք ճնշել Ձեր մեջ այդ զգացմունքները և դուրս մղել Ձեր սիրահարվածության վիճակը` մտածելով թե ոչինչ էլ չի եղել: Սերը դա հիասքանչ զգացմունք է նույնիսկ եթե այն անպատասխան է մնացել, ուրախացեք նրանով, որ Դուք կարողացաք սիրել ու սովորեցիք սիրել:

Մյուս սխալը, որ անում են թե աղջիկները, թե տղաները դա ցուցադրական, արագ կերպով նոր ընկեր կամ ընկերուհի գտնելն է, պետք չէ: Դուք արդեն զգացել եք, թե ինչ ծանր հույզերով է ուղեկցվում անպատասխան սերը, այդ դեպքում մի պատճառեք նույն ցավը Ձեր դիամցինին, նա ոչինչում մեղավոր չէ:

Մի գցեք Ձեր ինքնագնահատականը: Մարդկանց շատերին թվում է, թե արժանի չեն երջանիկ սիրո, բայց հավատացեք բոլորն էլ արժանի են և պետք է գտնեն: Անվստահ մարդիկ հաճախ խուսափում են մտերմությունից և ավտոմատ կերպով ընտրում այնպիսի մեկին, ով բացարձակ անհասանելի է և նման ձևով խուսափում հարաբերություններից` արժանանալով անպատասխան սիրո:

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ սիրային հարաբերություններում շատ հաճախ առանձնանում են իրենց զսպվածությամբ ու սառնությամբ:

Ամեն դեպքում, ինչ պատճառով էլ, որ լինի անպատասխան սերը, կան ձևեր հաղթահարելու նրա բացասական հետևանքները:

Ամենակարևոր բանը դա խուսափելն է մենակ մնալուց, փորձեք ինչքան կարող եք շատ շփվել: Կարող եք նաև փոխել միջավայրը, եթե կա այդ հնարավորությունը, ապա գնացեք քաղաքից դուրս:

Կարող եք նաև Ձեր ապրումների մասին գրել թղթի վրա, պատմել Ձեր տանջանքները մոտիկ մարդկանց, նույնիսկ մի քանիսին: Մի քանի անգամ պատմելուց հետո Ձեր ապրումները կկորցնեն իրենց ինտենսիվությունը և այդքան ցավ չեն պատճառի:

Համոզված եղեք, որ կգտնեք Ձեզ արժանի մեկին, քանզի արդեն փորձ ունեք և կկարողանաք օգտվել անցյալի սխալներից:

hogeban.info

 



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1229 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar