Այո , այս ամենից ես հոգնել եմ - 13 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 13 » Այո , այս ամենից ես հոգնել եմ
20:16
Այո , այս ամենից ես հոգնել եմ

Այո , այս ամենից ես հոգնել եմ, հոգնելուց բացի նաև տանջվել եմ , վախեցել եմ , բայց հոգնել եմ : Հոգնել եմ մարդկանց սառը , ոչինչ չասող ու չարտահայտող հայցքներից: Հոգնել եմ այն ամենից , ինչ դատարկ է , ուրույն է ու սուտ: Հոգնել եմ , որ ամեն վայրկյան պիտի տեսնեմ նույն կարեկցանքը, նույն սուտը, որը մի մեծ ոճրի նման մարդկության գլխին է կախված:

Ես չեմ ուզում թարմություն , որովհետև ես ոչ թե հոգնել եմ ֆիզիկապես , այլ` հոգեպես : Հոգնել եմ նայել մարդկանց աչքերին ու նույնը տեսնել: Ինչու պիտի դուրս գամ` լավն ու բարին տեսնելու բուռն ցանկությամբ, բայց տեսնեմ հակառակը` մի կեղեքող , մի վատ մթնոլորտ, որն անկեղծ ասած հոգնեցուցիչ է: Հոգնել եմ….

Հոգնել եմ երազելուց , հոգնել եմ մտածելուց, տալուց , վերցնելուց , խոսելուց ու չխոսելուց, հոգնել եմ սուտ ու կեղծիք թվացող արցունքներից: Հոգնել եմ սպասելուց, թե ինչի՞ն եմ սպասում, ինքս էլ չգիտեմ : Անկեղծ ասած տանջահար ու անպատասխան հարցերից էլ եմ հոգնել :

Հոգնել եմ , մարդկությու՜ն փոխվել է պետք….

Անկեղծ ասած հեքիաթներից ես հոգնել եմ….

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 890 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 4.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 MANE HAKOBYAN • 21:43, 15.03.2013
[b][code][c] 4 smaili_15 smaili_11 smaili_16 smaili_15 smaili_17 smaili_12
ComForm">
avatar