Անջելինա Ջոլին հիվանդ է հեպատիտ C-ով - 24 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 24 » Անջելինա Ջոլին հիվանդ է հեպատիտ C-ով
20:27
Անջելինա Ջոլին հիվանդ է հեպատիտ C-ով

Հայտնի դերասանուհի, ՄԱԿ-ի փախստականների հարցով գերագույն հանձնակատարի բանագնաց Անջելինա Ջոլին տառապում է հեպատիտ C-ով և նրան շտապ լյարդի փոխպատվաստում է անհրաժեշտ: Նման պնդմամբ է հանդես եկել ամերիկյան ժամանցային National Esquirer պարբերականը:

Համաձայն այդ պնդման` 38-ամյա դերասանուհու հիվանդության մասին է վկայում նաև նրա հյուծվածությունը. Ջոլին ընդամենը 45 կգ է կշռում:

Ըստ շրջանառվող լուրերի` Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի հարսանիքը հետաձգվել էր հենց դերասանուհու հիվանդության պատճառով:

Թեև խոսակցություններ կան այն մասին, որ տարածված տեղեկությունները զուտ բամբասանքներ են, սակայն ուշագրավ է այն, որ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի հիվանդության լուրը նույնպես այս պարբերականն էր հրապարակել:

Աստղը, սակայն, շարունակում է իր շրջագայությունը: Վերջերս նա Թուրքիայում այցելել էր սիրիացի փախստականներին, ապա եղել Իրաքում, իսկ այժմ պատրաստվում է մեկնել Ֆրանսիա:



 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1128 | Ավելացրեց: HOVO | Գնահատական: 4.4/7
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar