
Հոգնեցրե՞լ են ձեզ արդյոք youtube-ում ինչ որ հոլովակ դիտելու ժամանակ ցուցադրվող գովազդները: Այժմ կարելի է ազատվել այդ գովազդներից ընդամենը 1 րոպեում: Google ընկերությունը նախաձեռնել է այս նախագիծը, որպեսզի տեսնի օգտվողների վարքագիծը՝ հետագայում վերանայելու համար գովազդների տեղադրման մեխանիզմը: Իհարկե հաճելի չէ, երբ վիդեոդիտման ընթացքում հայտնվում են մեզ համար ոչ պիտանի գովազդներ, իսկ երեխաների համար գարեջրի, ծխախոտի և այլ տարաբնույթ գովազդներ: Ճիշտ է, հնարավոր է այն անջատել միանգամից՝ սեղմելով x, սակայն երբ միացնում ենք վիդեոն և հեռանում ենք համակարգչից՝ արդեն գովազդի անջատելը ավելի է նյարդայնացնում: Դրա համար մի քանի քայլով կանջատենք youtube.com-ի կողմից ներկայացվող ցանկացած տեսակի գովազդ:
Chrome դիտարչի համար միանգամից սեղմում ենք Ctrl+Shift+J Windows-ի կամ ⌘+⌥+K Mac-ի համար
Firefox դիտարկչի համար — Ctrl+Shift+K Windows-ի կամ ⌘+⌥+K Mac-ի համար
Internet Explorer դիտարկչի համար — սեղմել F12 և ընտրել Console.
Բերված պատուհանում անհրաժեշտ է գրել հետևյալ հրահանգը
document.cookie=”VISITOR_INFO1_LIVE=oKckVSqvaGw; path=/; domain=.youtube.com”;window.location.reload(); և վերջում սեղմել enter