Անհավատալի - 30 Դեկտեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Դեկտեմբեր » 30 » Անհավատալի
13:06
Անհավատալի

69-ամյա ֆրանսուհին 20 օր փակված է եղել իր բաղնիքում
Ֆրանսիացի հրշեջները փրկել են 69-ամյա ֆրանսուհուն, ով գրեթե երեք շաբաթ փակված է եղել իր բաղնիքում:

Ֆրանսուհին փակվել է բաղնիքում, երբ դռան կանթն ընկել է երբ նա դեռ բաղնիքում է եղել: Նա փորձել է օգնության կանչել, հարվածել է դռանը, իսկ գիշերներն էլ խողովակին, սակայն հարևանները մտածել են, որ շենքում ինչ-որ մեկը վերանորոգում է անում, և շինարարներն են աղմկում: Նրանք նույնիսկ խնդրագիր են սկսել՝ պարզելու, թե ով է աղմկում և դադարեցնելու այն: Սակայն երկար ժամանակ ծեր կնոջը չտեսնելուց հետո հարևաններն անհանգստացել են և օգնություն կանչել:

Երբ հարևանների զանգից հետո հրշեջները ժամանել են, կնոջը շատ թույլ վիճակում են գտել:Ֆրանսիական լրատվամիջոցներն ասում են, որ կինը փրկվել է բաղնիքի ծորակից տաք ջուր խմելու շնորհիվ:

Ամենաշատ դաջվածքով մարդը ներկել է նաև աչքերը
Մարդը, ով հպարտանում է, որ մարմնի 98 տոկոսը պատված է դաջվածքով, օրերս գերազանցել է իր իսկ ռեկորդը: Մեթ Գոունը, ով աշխարհին հայտնի է իբրև «շախմատ-մարդ», դաջվածք է արել նաև աչքերի մեջ:

Բավականին վտանգավոր գործը Մեթը հենց ինքն է կատարել` աչքերի մեջ ներարկելով կանաչ և կապույտ թանաքներ: Նրան այդ մտքից հետ չի պահել նույնիսկ բժիշկների զգուշացումը, ըստ որի նման գործողությունը կարող է կուրացման պատճառ հանդիսանալ:

Մեթն ապրում է ամերիկյան Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում: Առաջին դաջվածքն արել է 22 տարի առաջ դրանից հետո շարունակելու է մարմինը ծածկել դաջվածքներով, որպեսզի թաքցնի մարմնի բնածին արատները, որոնք առաջացել էին մկանների ոչ ճիշտ զարգացման պատճառով:
Նյու Յորքի երկնաքերերից մեկի 39-րդ հարկից ընկած երիտասարդը ողջ է մնացել
Նյու Յորքի բնակիչ 22-ամյա Թոմաս Մագիլը նետվել է 63-րդ փողոցի վրա գտնվող երկնաքերի 39-րդ հարկից և ողջ է մնացել:

Թոմասը «վայրէջք» է կատարել Dodge Charger ավտոմեքենայի վրա` կոտրելով ավտոմեքենայի ապակին և հայտնվելով հետևի նստատեղի վրա։

Թոմասը կոտրել է միայն ոտքը,սակայն նրա վիճակը ծանր է` կատակ չէ ընկնել 39-րդ հարկից։
Կատուն շնիկ է լույս աշխարհ բերել

Վրաստանի գյուղերից մեկում կատուն շնիկ է լույս աշխարհ բերել: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, գիտնականները դեռ չեն կարողանում նման տարօրինակ երեւույթին բացատրություն տալ: Կենդանու խնամող Անզոր Կոչլամազաշվիլին հայտնել է, որ կատվի ծննդաբերությունը տեւել է մի քանի օր, արդյունքում ծնվել է սեւ-սպիտակ մի շնիկ: Հիշեցնենք, որ նման երեւույթ տարիներ առաջ գրանցվել է նաեւ Բրազիլիայում, երբ կատուն միանգամից երկու շնիկ էր լույս աշխարհ բերել:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1112 | Ավելացրեց: Axvan15 | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar