Անգործ մնացած թութակի խաղերը - 15 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 15 » Անգործ մնացած թութակի խաղերը
18:26
Անգործ մնացած թութակի խաղերը

Գերմանական Իբբենբյուրեն քաղաքի ոստիկանություն է զանգահարել քաղաքացիներից մեկը և հայտնել, որ հարևան բնակարանից օգնության «մայրիկ, հայրիկ եկեք» մանկական ճիչեր են լսվում: Ընդ որում ահազանգողը նշել է, որ արդեն երկու օր է, ինչ այդ բնակարանում  լռություն է տիրել:   Իրավապահներն անհապաղ մեկնել են դեպքի վայր: Երբ նրանք սեղմել են տան զանգի կոճակը, նրանց ոչ ոք չի պատասխանել, սակայն ոստիկանները հստակորեն լսել են օգնության կանչեր:   Ինչպիսին է եղել իրավապահների զարմանքը, երբ «երեխային» փրկելու համար նրանք ստիպված կոտրել են տան դուռը և տանը հայտնաբերել միայն իր վանդակում մենակությունից տառապող մի թութակի, որն անընդհատ կրկնել է «մայիրկ, հայրիկ, օգնեք ինձ» բառերը:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1026 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar