ԱՆԵԿԴՈՏՆԵՐ - 4 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 4 » ԱՆԵԿԴՈՏՆԵՐ
19:01
ԱՆԵԿԴՈՏՆԵՐ

-Նայիր, նայիր, աստղ է ընկնում: Երազանք պահիր ,- ասում է տղան ընկերուհուն:

-Ես ուզում եմ ամուսնանալ քեզ հետ ,- պատասխանում է աղջիկը:

-Նայիր, նայիր, աստղը հետ է գնում:

**********

Տղան ակումբում մոտենում է աղջկան և ասում.

-Օրիորդ դուք պարում ե՞ք:

-Ոչ ,- պատասխանում է աղջիկը:

-Հիանալի է: Կօգնե՞ք մեքենայի անիվը փոխեմ:

**********

Զանգ ճանապարհորդական գործակալությունում.
-Ալո: Դուք դեպի Եգիպտոս թռիչք իրականացնում ե՞ք:
-Այո: Դուք կարող եք հանգստանալ Շառմ Էլ Շեյխ, Տաբա, Նուվեյբա հյուրանոցներում:
-Stop: Նուվեյբան իմ ուզածն է:
-Իսկ, ե՞րբ եք մեկնելու:
-Չէ, Չէ ես չեմ մեկնելու: Ոււղակի խաչբառ էի լուծում:

**********

-Ինչի՞ համար ես դու ինձ սիրում:
-Աչքերի պատճառով:
-Իրոք իմ աչքերը քեզ միանգամից գրավել ե՞ն:
-Չէ: Ուղակի իմ աչքերը չեն տեսնում:

**********

-Բարև ձեզ: Սա ռադիո՞ն է:
-Այո:
-Ինձ բոլորը լսում ե՞ն:
-Այո, բոլորը:
-Խանութներում և շուկաներում նույնպե՞ս:
-Այո, ամենուր:
-Լավ: Աշոտ միս չգնես, Կարենն արդեն գնել է:

**********

Ջոն Ռոքֆելլերը միշտ երազել է աշխատել 100.000 $ և ապրել 100 տարի:
Նա աշխատեց 318.000.000 $ և մահացավ 97 տարեկան հասակում:
Ոչ բոլոր երազանքներն են կատարվում…

**********

Երկու ընկերուհի խոսում են.
-Իսկ, որտեղի՞ց քեզ այս մատանին:
-Մի տղա է նվիրել՝ որպես հիշատակ:
-Իսկ ո՞վ է այդ տղան:
-Չեմ հիշում…

**********

-Այս անտիվիրուսը ինձ հիշեցնում է Ստալինին:
-Ինչու՞:
-Նույն սկզբունքով է աշխատում՝ «Չկա ֆայլ - չկա խնդիր»:

**********

Ծրագրաորողը զանգում է գրադարան.
-Աննաին կարելի՞ է:
-Նա հիմա արխիվում է:
-Խնդրում եմ նրան արագ հանեք արխիվից: Նա ինձ պետք է:

 

Նյութ: Նկարներ 1
Դիտումներ: 980 | Ավելացրեց: Lilitik | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar