
Տեղադրելով այս ծրագիրը՝ ցանկացած պահի կարող եք քարտեզի վրա գտնել Ձեր մյուս «Android» սարքի գտնվելու վայրը: Եթե այն հայտնվել է օտար ձեռքերում, կարող եք օգտագործել նրանից բոլոր տեղեկությունները ջնջելու հեռակա ռեժիմը: Ինչպես հավաստիացնում են «Google»-ի ներկայացուցիչները, այս նոր ծառայությունը կաջակցի կորցրած շարժական սարքերը գտնելու հարցում: «Android Device Manager»-ի գործելու սկզբունքը բավականին պարզ է. օգտվողները պետք է մուտք գործեն
այս կայքը, որտեղ տեսանելի կլինի սարքի գտնվելու վայրը, հնարավոր կլինի զանգել նրան, իսկ գողության դեպքում՝ վերացնել նրանում առկա ողջ ինֆորմացիան:

«Android Device Manager»-ին բնորոշ են մի շարք առանձնահատկություններ: Առաջին՝ ծառայությունը կարող է զանգահարել սարքին, եթե այն միացված է ինտերնետին: Երկրորդ՝ տվյալների ջնջման համար թույլատրել կարգավորումների հեռակա զրոյացումը: Դրա համար հարկավոր է հեռախոսին ուղարկել հատուկ ծանուցում: «Android-ի հեռակա կառավարում» ծրագիրն առաջին հայացքից կարող է թվալ մտացածին և ոչ այնքան պիտանի: Սակայն երկու «Android» սարք ունենալու դեպքում նպատակահարմար է կարգավորումներ տալ նրանց երկուսին էլ, քանզի կրիտիկական իրավիճակում այն, իսկապես, կարող է օգնել գտնելու կորած սարքը: