Անձրև թրջի'ր մեր հոգիները... - 23 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 23 » Անձրև թրջի'ր մեր հոգիները...
19:12
Անձրև թրջի'ր մեր հոգիները...

Անձրև`...միայնակ շրջմոլիկ,երկնի և քամիների ծառա...Նա թափում է երկնքից իր սառը արցունքները...Ու՞ մ է նա փնտրում,ու՞ մ է կորցրել...
Ամեն գիշեր նա թակում է իմ փեղկավոր պատուհանը: Նա կանչում է ինձ իր մոտ`պատմելով տարբեր երկրների և լուսնի լույսով լուսավորված, երկար, տաք գիշերների մասին:
Նա շշնջում է ինձ այն մասին`ինչպիսին է լինում արևածագը,երբ քո շուրջը ոչ ոք չի լինում...
Անձրև, մենք այնքա~ն նման ենք իրար...
Մենք մոլորվել ենք աշնան գույների մեջ...
Խնդրում եմ քեզ անձրև,մնա ինձ հետ մի քիչ էլ,արի միասին լսենք լռությունը...Գիտես այն շատ բան կարող է ասել...Լռության մեջ քողարկվել են շատ սիրահար սրտեր,թաքցրել են օտար աչքերից իրենց արցունքները և հուսահատ հոգու ճիչերը...Լռությունը իմաստուն է,այն հավերժ է:
Անձրև,ա'րի այս գիշեր լռենք միասին...

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1243 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 3.4/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar