Անձրևից հետո միշտ էլ արև է դուրս գալիս - 12 Հունիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունիս » 12 » Անձրևից հետո միշտ էլ արև է դուրս գալիս
09:37
Անձրևից հետո միշտ էլ արև է դուրս գալիս

Տեսնելով այն ամենը,  ինչ կատարվում է իմ շուրջը, ես հասկացա , որ հավատում եմ կյանքին , հաջողություններին, հրաշքներին ու երջանկությանը: Հենց այն պահին , երբ ամեն ինչ թվում է թե սարսափելի վատ է , երբ էլ չկա հույսի գոնե մի կաթիլ, ամեն ինչ միանգամից կարգավորվում է:Ամեն ինչ դառնում է պարզ ու լուսավոր:Հաջողությունը գալիս է միանգամից առանց զգուշացնելու և դու չես էլ կարողանում հավատալ դրան :Եվ երբ տեսնում ես այդ հաջողությունը , ցանկություն է առաջանում ապրելու ու կյանքը վայելելու :Հասկանում ես , որ կյանքը իրոք արդար է ու ամեն մեկը ստանում է այն ինչին արժանի է :Կյանքն ամեն ինչ անում է մեր փոխարեն , մեզ մնում է միայն հանգիստ գործել ու հավատալ , հավատալ , որ ամեն ինչ կստացվի , որ մենք հաջողակ ենք ու ամեն ինչ լավ է լինելու :Տեսնելով մադկանց հաջողությունները ես ուժ եմ ստանում , մեծ ուժ, որը օգնում է ինձ ապրել ու պայքարել, հավատալ , որ կյանքը իրոք արդար է ու սիրել այն:Իրոք ես հավատում եմ , հավատում եմ , որ ամեն ինչ լավ է լինելու , որ ես հասնելու եմ իմ երազանքներին , որը կյանքը ժպտալու է ինձ:Ուղղակի ուզում եմ ասել ձեզ , որ երբեք չտխրեք , որ երբեք չմտածեք , որ ամեն ինչ կորած է :Միշտ էլ հույս կա ու միշտ էլ ամեն ինչ ուղղելու հնարավորություն է լինում :Գործեք ու հավատացեք , որ ամեն ինչ հաջողվելու է , որ կյանքը սիրում  է ձեզ ու կստանաք այն ինչին արժանի եք :Ու հիշեք . ԱՆՁՐևԻՑ ՀԵՏՈ ՄԻՇՏ ԷԼ ԱՐև Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ :)

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 977 | Ավելացրեց: NaZ | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 2
avatar
1 LeNoK • 16:10, 12.06.2012
shat chisht xorhurdner tvecir, andzrevic heto misht el areva durs galis,iroq vor. menak piti havatas u spases 9
avatar
2 NaZ • 07:02, 13.06.2012
9 9 9 9 9 9 9 9 8 8 8 8 8 8 8 4 4 4 4 4 4 4 smaili_10 smaili_10 smaili_10 smaili_10 smaili_10 smaili_10 smaili_10 smaili_10 smaili_10 smaili_10
ComForm">
avatar