Անցյալի ու ներկայի արանքում - 16 Մարտի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 16 » Անցյալի ու ներկայի արանքում
21:35
Անցյալի ու ներկայի արանքում

Ամեն օր արթնանում եմ քնից ու ինձ խաբում այն բազմաչարչար ստով,թե ամեն ինչ նորից է սկսվում`նոր էջ,նոր կյանք,նոր հնարավորություններ...Չեմ հոգնում ինքս ինձ համոզելուց,թե իբր ներկա ունեմ,թե կարող եմ ապագա կերտել,այնինչ կորցրել եմ ինձ անցյալում...Օրերն անաղմուկ գալիս են ու գնում,իսկ ես դեռ այն անձրևի տակ եմ,դեռ ներկաս եմ փնտրում այս մթությունում...

Հեսա գիշեր կգա,ու նորից ինձ կսպասի նոր առավոտը:Գուցե այս մեկի հետ ինձ հյուր գա վերջապես անտարբերությունը,մոռացությունը,գուցե հենց այս առավոտ ճակատագրի ամուր ձեռքով փակվի իմ կյանքի պատմության այն պայծառ էջը,գուցե...

Վաղն առավոտյան արևը կրկին կշողա,կապույտ երկինք կլինի երևի թե...Ես ամեն օրվա պես կզբոսնեմ քաղաքով,կնայեմ մարդկանց դեմքերին ու կփնտրեմ միայն մեկին...

Ու ես դեռ փորձում եմ մոռանալ այս անցյալը,ուզում եմ նոր կյանք սկսել...

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1434 | Ավելացրեց: nazeli | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar