Ամուսինը, կինն ու Siri-ն (տեսանյութ) - 18 Նոյեմբերի 2011 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2011 » Նոյեմբեր » 18 » Ամուսինը, կինն ու Siri-ն (տեսանյութ)
17:50
Ամուսինը, կինն ու Siri-ն (տեսանյութ)

iPhone-ի
Siri  ծրագիրը, որը հասկանում է օգտագործողների ձայնային հրահանգները և,
ձայնը տեքստի վերածելով, sms-ներ ուղարկում, երբեմն ընկնում է նման
անհարմար ընտանեկան իրավիճակների մեջ...

— Մեր մեքենայի անվադողը ծակվել է:


— Եվս մեկ անգամ. ինչպե՞ս կապեմ թիթեռնիկ-փողկապ:


— Ինչպե՞ս արագ հասնեմ Հարդֆորդի հիվանդանոց:


— Փոխանցիր կնոջս, որ ես կես ժամ կուշանամ:


— Փոխանցիր ամուսնուս, որ ես զարմացած չեմ:












— Փոխանցիր կնոջս, որ եթե նա գոհ չէ իմ աշխատանքային գրաֆիկից, թող իր համար աշխատանք գտնի:


— Փոխանցիր ամուսնուս, որ ես աշխատում եմ իրենից ոչ պակաս:


— Փոխանցիր կնոջս, որ եթե «Էլեն» սերիալ նայելն աշխատանք է, ապա իր պաշտոնը պետք է բարձրացնեն:


Հաղորդագրություն Ձեր ամուսնուց. «Ես գնահատում եմ քեզ»:


— Հիմարությու՛ն, ի՞նչ ասաց նա իրականում:


Siri. «Ինձ մի խառնեք ձեր գործերին»:


— Siri, զանգիր ամուսնուս:


— Siri, չպատասխանես զզվելի կնոջս զանգին:


— Փոխանցիր ամուսնուս, որ նա երբեմն ասում էր, իբր հարգում է տանը մեր երեխայի հետ մնալու որոշումը:


— Փոխանցիր կնոջս, որ ես կհարգեի իր որոշումը, բայց նա նույնիսկ չի կարողանում լվանալ իր կոստյումչիկները:


Siri. «Փնտրե՞մ, թե  որտեղ մոտակայքում կան ծաղկի խանութներ»:


— Փոխանցիր ամուսնուս, որ ես լվացքի մեքենայի վրա նստած …


— Ուղարկիր կնոջս այս նկարը: Ու հարցրու նրան՝ արդյոք միայն լվացքի մեքենայի վրա…


«… եք Դուք նստած»… Աստված իմ:


— Հարցրու ամուսնուս, ինչ ի նկատի ունի:


— Փոխանցիր կնոջս, որ ես կարծում եմ՝ նա գիտի:


Siri. «Էյ, նայեք, ես գտել եմ , թե որտեղ կարելի է անցնել նյարդայնության դեմ պայքարի դասընթացներ»:


— Փոխանցիր ամուսնուս՝ թող լավ մտածի խոսելուց առաջ:


— Հարցրու կնոջս՝ սրիկա Ջիմ Մակֆեսոնի հետ չի՞ քնում պատահաբար:


— Հարցրու ամուսնուս՝ ոնց է համարձակվում:


— Փոխանցիր կնոջս, որ դա պատասխան չէ:


Siri. «Այս ամենն ի՞մ մեղքով է»:


— Ասա ամուսնուս, որ ես այդ հարցին չեմ պատասխանի:


— Հարցրու կնոջս՝ Ջիմ Մակֆերսոնի հետ չի՞ քնում:


Siri.«Որտեղ թաքնվեմ…»


— Փոխանցիր ամուսնուս: «Դու ուրախ կլինեիր, որ ես քնեի միայն Ջիմի հետ»:


Siri. Ես դա չեմ ուզում:


— Փոխանցի՛ր:


Siri. «Խնդրում եմ, մի ստիպեք ինձ»:


— Արա՛ դա:


— Ցու՛յց տուր կնոջս դժոխքի ճամփան…




 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 988 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar