ԱՄՆ նախագահի աշխատակազմը չեղյալ է համարել Apple-ի մի քանի սարքերի ներկրումն արգելող որոշումը - 5 Օգոստոսի 2013 - Status4ka.Ru
Այսօր 19.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Օգսստոս » 5 » ԱՄՆ նախագահի աշխատակազմը չեղյալ է համարել Apple-ի մի քանի սարքերի ներկրումն արգելող որոշումը
23:51
ԱՄՆ նախագահի աշխատակազմը չեղյալ է համարել Apple-ի մի քանի սարքերի ներկրումն արգելող որոշումը

Ս.թ. հունիսին միջազգային առևտրով զբաղվող հանձնաժողովը (ITC) հայտնաբերել էր Apple ընկերության կողմից Samsung-ի մի քանի ապրանքների հեղինակային իրավունքների խախտում, որի հետևանքով ընդունվել էր մի որոշում, որը պետք է արգելեր AT&T բջջային օպերատորի հետ պայմանագրով ձեռք բերված Apple-ի որոշ հին մոդելների (iPhone 3GS, iPhone 4, iPad 3G և iPad 2 3G) ներկրումն ԱՄՆ: Սակայն ԱՄՆ նախագահի հրամանով այդ որոշումը կասեցվել է:  ԱՄՆ միջազգային առևտրի հանձնաժողովի ղեկավար Մայքլ Ֆրոմանը որոշումը հիմնավորել է նրանով, որ վաճառքի արգելքն ազդում էր ԱՄՆ տնտեսական մրցակցության կանոնների և ամերիկացի սպառողների վրա: Սա փաստորեն 1987 թվականից հետո առաջին դեպքն է, երբ Սպիտակ տունը խառնվում է միջազգային առևտրով զբաղվող հանձնաժողովի գործերին: Միջազգային առևտրով զբաղվող մասնագետների մեծ մասը չէին ակնկալում, որ Վաշինգտոնը կկանգներ Apple-ի կողմը: Բնականաբար Apple ընկերությունը շատ գոհ է այս որոշումից, իսկ Samsung-ը՝ դժգոհ:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 650 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar