Ամերիկացիները պատրաստ են մեկ տարով հրաժարվել սեքսից, բայց ոչ բջջային հեռախոսից - 16 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 16 » Ամերիկացիները պատրաստ են մեկ տարով հրաժարվել սեքսից, բայց ոչ բջջային հեռախոսից
20:43
Ամերիկացիները պատրաստ են մեկ տարով հրաժարվել սեքսից, բայց ոչ բջջային հեռախոսից

Ամերիկացիների շուրջ մեկ երրորդը պատրաստ է մեկ տարով հրաժարվել սեքսից, բայց ոչ բջջային հեռախոսներից: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով The Boston Consulting Group-ի անցկացրած հետազոտության արդյունքներին: Հարցվածներիի 55%-ը համաձայն է 12 ամիս ռեստորան չհաճախել, միայն թե իրենց թույլ տան հեռախոս օգտագործել: Եվս 45%-ն այդ նպատակի համար պատրաստ է հրաժարվել արձակուրդից, իսկ 10-3-ը համաձայնել են հրաժարվել ընկերների հետ անձնապես շփումից: Հարցմանը մասնակցել է շուրջ 1000 ամերիկացի: ԱՄՆ-ի բնակիչները սոցիոլոգների հարցերին պատասխանել են 2014թ.-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Gazeta-ն: Նշվում է, որ ընկերությունը նման հարցումներ է անցկացրել նաեւ Գերմանիայում, Բրազիլիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում եւ Հնդկաստանում: Մոտավորապես նույն պատկեր է գրանցվել նաեւ Գերմանիայում: Ճիշտ նույն ընտրությունն է նաեւ կատարել յուրաքանչյուր 4-րդ բրազիլացին:


 Նյութի աղբյուր՝ http://news.am/

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 614 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar