ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ - 10 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 10 » ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
13:01
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՐԶԵԼ ԵՆ, ԹԵ ԻՆՉ Է ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

Հարվարդի համալսարանի գիտնականները 72 տարվա ուսումնասիրություններից հետո պարզել են, թե ինչ է երջանկությունը: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին' վկայակոչելով I am New York պարբերականին:

Իրենց երջանիկ են համարում մարդիկ, ովքեր կրթություն են ստացել, ունեն ամուր ընտանիք և լավ սոցիալական պայմաններ: Երջանկության զգացողություն է տալիս նաև առողջ կյանքի ռիթմը, որն իր մեջ ունի նվազագույն ֆիզիկական վարժություններ, ինչպես նաև վատ սովորությունների բացակայությունը, ինչպես ծխելը և ալկոհոլի չարաշահումը:

Նորմալ քաշը ևս երջանկության պայմաններից է, ոչ պակաս կարևոր է ճգնաժամային իրավիճակներին հարմարվելը, կարծում են Հարվարդի գիտնականները:

Ըստ համալսարանի գիտնականների' երջանկության զգացողություն չեն երաշխավորում փողը, փառքը, գեղեցկությունը:
Առաջավոր համալսարանների 150 շրջանավարտների ճակատագրերի վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր հասել են փառքի, ճանաչողության և կապիտալ են հիմնել, հաճախ կյանքում առավել անբավարարվածություն են զգում, քան նրանց ավելի անհաջողակ համակուրսեցիները:

Իրենց ավելի երջանիկ են զգում մարդիկ, ովքեր իրենց առաջ կարիերայի բարձունքների հասնելու ամբիցիաներ չեն դրել, այլ ունեն ամուր սոցիալական կապեր' լավ ընտանիք, վստահելի ընկերներ:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 899 | Ավելացրեց: AnnaRM | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar