ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄՈՏ ԾԽԵԼԸ ՀԱՄԱՃԱՐԱԿ Է ԴԱՐՁԵԼ - 9 Օգոստոսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Օգսստոս » 9 » ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄՈՏ ԾԽԵԼԸ ՀԱՄԱՃԱՐԱԿ Է ԴԱՐՁԵԼ
21:07
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄՈՏ ԾԽԵԼԸ ՀԱՄԱՃԱՐԱԿ Է ԴԱՐՁԵԼ

Չնայած ԱՄՆ իշխանության բոլոր փորձերին, երիտասարդության շրջանում ծխելը հասելէ համաճարակային ծավալների:Մեկնաբանելով երիտասարդ սերնդի շրջանում վնասակար սովորության մասին զեկույցը, երկրի գլխավոր վիրաբույժ Ռեջինա Բենջամինը նշել է, որ «Այսօր ծխում են միջին դասարանների ավելի քան 600 հազ. աշակերտ և 3 մլն բարձր դասարանցիներ: Իսկ ծխելուց հրաժարվել կարողանում է միայն նրանց 20 տոկոսը: Մենք չենք ցանկանում, որ մեր երեխաներն անեն այն, ինչի մասին հետագայում կափսոսան»:ԱՄՆ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն`տարեկան 3800 ամերիկացի երեխա ծխում է իր կյամքի առաջին ծխախոտը և երկար տարիներ չի կարողանում հրաժարվել դրանից:10 ծխողներից 9-ն առաջին անգամ ծխել է անչափահաս տարիքում, իսկ ծխախոտից առաջացած հիվանդություններից երկրում օրական մահանում է 1200 մարդ:«Այս զեկույցն ընդգծում է շտապ միջոցներ ձեռք առնելու անհրաժեշտությունը, որպեսզի հաջողվի երիտասարդությանը հետ կանգնեցնել ծխելուց և ոգևորել մյուսներին հրաժարվել դրանից», - հայտարարել է Քաղցկեղի ամերիկյան ընկերության ղեկավար Ջոն Սեֆրինը:Երկրի գլխավոր վիրաբույժը խստորեն քննադատում է նաև ծխախոտային ընկերություններին, որոնք տարատեսակ գովազդներ են ցուցադրում (գովազդի ծախսերի և ծխախոտի արտադրանքի զարգացման վրա ժամում ծախսվում է 1 մլն դոլար):

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 747 | Ավելացրեց: TIKO | Գնահատական: 3.0/6
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar