Ամենաերիտասարդ «օրենքով գող»-ը ազգությամբ հայ Սերգեյ Ասատրյանն է - 7 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 7 » Ամենաերիտասարդ «օրենքով գող»-ը ազգությամբ հայ Սերգեյ Ասատրյանն է
21:39
Ամենաերիտասարդ «օրենքով գող»-ը ազգությամբ հայ Սերգեյ Ասատրյանն է

Ամենաերիտասարդ «օրենքով գող»-ը Սերգեյ Ասատրյանն է, ով քրեական աշխարհում առավել հայտնի է «Օսետրինա կրտսեր» կամ «Սերյոժա Բենթլի» մականուններով:Ասետրինան հանդիսանում է հայտնի հայ «օրենքով գող» Էդիկ Ասատրյանի ( Էդիկ Օսետրինա) որդին: Ծնվել է 1986 թ. ապրիլի 12-ին: Սերյոժա Բենթլին թագադրվել է 2008թ.՝ գողական միջավայրում հայտնի այնպիսի ներկայացուցիչների կողմից, ինչպիսիք են Դեդ Հասանը, Յապոնչիկը, Պիչուգան, Վոսկրեսը, Սլիվան և ուրիշներ: Չնայած երիտասարդ տարիքին` Օսետրինա-կրտսերը մեծ հեղիկանություն է վայելում Մոսկվայում բնակվող թբիլիսյան համայնքի շրջանում: Նա պատասխանատվություն է կրում կալանավայրերում գտնվող հեղինակություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և Ռոստովի երկրամասի կալանավայրերի «նայողներին» վերահսկելու համար:     Փոխանցվում է, որ նրան անվանում են Սերյոժա Բենթլի, քանի որ թուլություն ունի շքեղությունների հանդեպ: Հաճախ նրան մեղադրում են շքեղ կյանքով ապրելու և ցուցամոլության մեջ, քանի որ նա թանկարժեք հագուստներ է կրում, ունի ոսկե հեռախոս և թանկարժեք մեքենաների հավաքածու: 2011թ.-ին Օսետրինա-կրտսերը դատապարտվել էր 6 ամսվա ազատազրկման` Ռոստովի կալանավայրերից մեկում, քանի որ պատվիրել էր ծեծի ենթարկել բանտարկյալներից մեկին, ով անհարգալից ձևով արտահայտվել էր «Օսետրինաների կլանի» վերաբերյալ:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 1600 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar