Ամենացանկալի նվերները Նրա համար - 28 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 21.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 28 » Ամենացանկալի նվերները Նրա համար
14:25
Ամենացանկալի նվերները Նրա համար

Որքան էլ որ լավ ես դու ճանաչում քո տղամարդուն, միևնույն է` նրա համար նվեր ընտրելը լուրջ գլխացավանք է: Ժամացու՞յց, օծանելի՞ք, թե՞ փողկապ.... Ինչպե՞ս ընտրել նվեր նրա համար ու չխելագարվել այդ ընթացքում: Cosmo-ն պարզել է դա հենց նրանից:

Ըստ Աստղիկ Բաղդասարյանի

«Մանկուց երազում էի կիթառ նվագել, բայց դե ոչ կիթառ ունեի, ոչ էլ նվագել գիտեի: Ու չէի մտածում, որ նա դա իրոք լուրջ կընդունի: Երբ ծննդյան առթիվ նա նվիրեց այդ սիրուն փաթեթավորված ու այդքան սպասված կիթառը, չգիտեի ուրախանալ, որ վերջապես կիթառ կնվագեմ, թե որ այդքան լավ ընկերուհի ունեմ»:

Լևոն, 23 տ.

«Բացարձակ դեմ չեմ լինի, եթե ընկերուհիս ինձ նոր iPad նվիրի, ու նույնիսկ կուրախանամ, շա՜տ կուրախանամ»:

Էդգար, 19 տ.

«Երբեմն ամենապարզ բաներն ամենահաճելի նվերներ կարող են դառնալ: Լավագույն նվերը իմ պատկերացմամբ երեկոյան հաճելի ընթրիքն է` մի քիչ գինով ու մոմերով, և առավոտյան նրա կողքին արթնանալը»:

Հարութ, 27տ.

«Նա ռոք երաժշտություն տանել չի կարողանում, բայց իմ ծննդյան առթիվ ոչ միայն նվիրել էր իմ սիրելի խմբի համերգի տոմս, այլև համաձայնել էր ընկերակցել ինձ: Հաճելի էր տեսնել, որ նրան միևնույնը չեն իմ հետաքրքրությունները: Հիմա անհամբեր սպասում եմ ֆուտբոլային տոմսիս: Նա ֆուտբոլ էլ չի սիրում»:

Տիգրան, 20 տ.

«Ամենալավ նվերն ինձ համար նրա «հատուկ ինձ համար» պատրաստած ճաշատեսակներն են: Աղանդերի մասին էլ չեմ խոսում: Նրա ֆիրմային շոկոլադե տորթը բոլոր տոների համար իմ ամենասիրելի նվերն է»: 

Կարեն, 27 տ.

«Նախկին ընկերուհիս մի առիթով ինձ երեք հատ փողկապ ու մի թանկ կոստյում էր նվիրել: Բայց ես երբեք փողկապ չեմ կապում, ու այդ նվերը այդպես էլ մնաց պահարանումս կախված: Նվերը պետք է գոնե մի քիչ պետքական լինի»:

Դավիթ, 20տ.

« Մի քիչ օրիգինալ նվերներ եմ սիրում: Ասենք` թռիչք պարաշյուտից, նրա կատարմամբ ինչ-որ կրակոտ պար կամ գոնե սիրելիիս ձեռքով գործած բրդե գուլպաներ»:

Հայկ 21տ.

«Անցած սուրբ Վալենտինի օրը կինս ինձ հայտնեց, որ հղի է: Դա ամենաանսպասելի և ամենացանկալի նվերն էր ինձ համար»:

Աշոտ, 24տ.



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1196 | Ավելացրեց: Մուտքանուն | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar