Ամենաանհեթեթ և իրոնիկ մահերը - 21 Փետրվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 21 » Ամենաանհեթեթ և իրոնիկ մահերը
11:36
Ամենաանհեթեթ և իրոնիկ մահերը

 1.Զգալով, որ մոտ ապագայում մահանալու է, բրիտանացի գյուղացի Նիք Մարկուրան իր համար գերեզմանափոս է փորում: Փոսը փորելու ընթացքում ամձրև է սկսվում: Երբ ջուրը լցնում է փոսը, Նիքը կռանում է, որպեսզի այն դույլով դատարկի, սայթաքում է, ընկնում ջրափոսի մեջ և խեղդվում սեփական ձեռքերով փորված գերեզմանափոսի մեջ:  2.1956թ.-ի ապրիլի 30-ին ԱՄՆ-ի փոխնախագահ Օլբեն Բարքլին Վաշինգթոն և Լի համալսարանում իր ելույթի ժամանակ հայտարարում է. «Ես կնախընտրեի լինել Աստծո արքայությունում, քան երկրի վրա կառավարողների շարքում»: Այս արտահայտությունից անմիջապես հետո նա տեղում ընկնում և մահանում է:     3.«Life» ամսագիրն իր առաջին համարում լուսաբանում է ամերիկացի Ջորջ Սթորիի ծնունդը, ապա նրա ողջ կյանքի ընթացքում պարբերաբար լուսաբանում է նրա կյանքի դրվագներն ու տեղադրում լուսանկարներ: Ամսագրում լուսաբանվել էր անգամ Ջորջի` թոշակի անցնելու գործընթացը: Երբ «Life» ամսագիրը հայտարարում է փակվելու մասին, ուղիղ մեկ շաբաթ անց Ջորջը մահանում է սրտի կաթվածից:     4.1911թ.-ին պրոֆեսիոնալ կասկադյոր Բոբի Լիչը կինոյի նկարահանման ժամանակ տակառի մեջ գտնվելով ընկնում է Նիագարայի ջրվեժից և ողջ է մնում: 15 տարի անց` 1926թ.-ին, նա սդայթաքում է նարնջի կեղևի վրա և մահանում ստացված վնասվածքներից:      5.Հայտնի մաթեմատիկոս Յոհան Անդերվալդը մահանում է 1999թ.-ին մաթեմատիկական սխալի պատճառով: Նա  76 մետրանոց թռիչք է իրականացնում 90 մետրանոց պարանով և մահանում գետնին ընկնելուց անմիջապես հետո:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 657 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar