Ամանորյա սեղանի զարդարանքները - 14 Դեկտեմբերի 2016 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Դեկտեմբեր » 14 » Ամանորյա սեղանի զարդարանքները
21:32
Ամանորյա սեղանի զարդարանքները

Շուտով Նոր տարի է, իսկ ի՞նչն է ամենակարեւորը Ամանորի շրջանում՝ իհարկե, Ձմեռ պապից եւ նվերներից բացի։ Բնականաբար, տոնական սեղանը, որը լի է համեղ ուտեստներով։ Սակայն ամանորի սեղանին պետք է ոչ միայն ուտեստներ լինեն, այլեւ զարդարանքները։ Իսկ ինչպիսին պետք է լինի 2015թ-ի ամանորյա սեղանը։

2015թ-ը կապույտ այծի տարի է, եւ հետեւաբար այս տարի շատ նորաձեւ է հենց կապույտ գույնն ու դրա երանգները։ Այս տարի կարելի է սպիտակ սպասք դնել, իսկ սեղանին փայտե վազաներ եւ փայտից պատրաստված շատ այլ պարագաներ։ Այս տարի սեղանին նույնպես պետք է գերակշռի կապույտ, կանաչ գույներն ու դրանց երանգները։ Սեղանի կենտրոնում կարելի է դնել վառվող մոմերով տնակներ կամ փաթիլներ, որոնք տոնական տեսք կհաղորդեն ձեր սեղանին։ Ավելի նախընտրելի է, որ մոմերը շատ ավելի տարբեր ու շատ լինեն։

Մոմերի լույսը անկրկնելի մթնոլորտ կարող է ստեղծել սենյակում, սակայն չպետք է նաեւ մոռանալ անվտանգության կանոնների մասին։ Սեղանին մոմերը պետք է հարմար տեղում դրված լինեն, որ ճաշատեսակներից օգտվելիս խոչընդոտ չհանդիսանան։ Մոմերը տոնածառի վրա նույնպես մի դրեք, քանի որ դա նույնպես կարող է հրդեհի առիթ դառնալ։ Կարելի է մոմերը վառել այն դեպքում, երբ բոլորը հյուրերն արդեն հոգնած ու սեղանից հեռու կլինեն։ Այս պարագայում հնարավոր է պարզապես նստել ու հանգստանալ՝ թուլացնելով նյարդերն ու թոթափել հոգնածությունը։ Ի դեպ, այժմ խանութներում կարելի է անգամ գտնել էլեկտրական մոմեր, որոնցով կարելի է զարդարել եւ սենյակը, եւ տոնածառը, եւ սեղանը։

Ամանորին սենյակը զարդարելու համար օգտագործվում է նաեւ տոնածառ կամ յուրահատուկ կոմպոզիցիաներ։ Միայն թե պետք է մտածել, որ դրանք ճիշտ տեղում դրված լինեն։ Կարելի է նաեւ այծի կերպարով, տարբեր նյութերով պատրաստված (ցանկալի է փայտե) մի կենդանի դնել սեղանի վրա, որը կարելի է դնել սեղանի գլխավոր ուտեստի կողքին։ Անձեռոցիկները նույնպես պետք է մեծ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք ամանորյա սեղանի անբաժանելի մասն են կազմում։ Ցանկալի կլինի անձեռոցիկները համադրել մոմերի ու սեղանի մյուս զարդարանքների, սպասքի հետ։

Տարվա խորհրդանիշը պետք է առկա լինի ոչ միայն սեղանի վրա, այլեւ ամբողջ տանը։ Դա կարող է լինել արձանիկի, փափուկ խաղալիքի կամ սառնարանի մագնիսի, ոսկյա զարդի տեսքով դնել։ Այն հաջորդ տարվա ձեր հաջողության խորհրդանիշը կլինի։


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1067 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar