Ամանորյա հրաշքը♥♥♥ - 10 Դեկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Դեկտեմբեր » 10 » Ամանորյա հրաշքը♥♥♥
20:01
Ամանորյա հրաշքը♥♥♥

Դեկտեմբեր ամիսն էր... Կար մի ընտանիք, որտեղ ծնողների հետ ապրում էին վեցամյա Ջեյնն ու իր եղբայրը` Ջեկը... Օրերից մի օր աղջնակը պատահաբար լսեց ծնողների խոսակցությունը իր եղբոր` Ջեկի մասին. Ջեյնը գիտեր,որ իր եղբայրը ծանր հիվանդ է,բայց ծնողները բավականաչափ գումար չունեին...Նրանց գումարն անգամ չէր հերիքում տան վարձը մուծելու, բուժման ծախսերը հոգալու համար... Ջեկի կյանքը կարող էր փրկել միայն թանկ վիրահատությունը... Աղջնակը լսեց հոր խոսքերը. ''Միայն հրաշքը կարող է փրկել մեր որդու կյանքը''...Ջեյնը աչքերը լցվեցին, բայց նա չկորցրեց իրեն ու վազեց սենյակ. բացեց իր ապակյա բանկան,որի մեջ լցնում էր իր խնայողությունները ու սկսեց հաշվել...հաշվեց, երեք անգամ հաշվեց,որ հանկարծ սխալ չլինի: Վերջացնելուց հետո վերցրեց դրանք ու դուրս թռավ տնից... Աղջնակը վազում էր, վազում էր օգտագործելով ոտքերի մեջ եղած վերջին ուժերը... դեղատուն... Ջեյնը կանգնել էր դեղատան առաջ ու սկսեց մետաղադրամով թակել դեղատան ապակին: _ Ինչ եք ուզում???,_ զայրացած ձայնով հարցրեց վաճառողուհին: _ Ես կցանկանայի խոսել եղբորս մասին... նրա անունը Ջեկ է, նրա գլխում ինչ-որ բան կա...ես ուզում եմ հրաշք գնել,_ հուզված ձայնով ասաց աղջնակը: _Մենք այստեղ հրաշք չենք վաճառում, ոչնչով օգնել չենք կարող: _ Բայց ես գումար ունեմ,ես կվճարեմ... Դեղագործի եղբայրը, ով լսում էր նրանց խոսակցությունը, մոտեցավ աղջնակին ու ասաց. _ Ինչ հրաշք է պետք եղբորդ, աղջնակս? _Չգիտեմ, միայն գիտեմ,որ հիվանդ է ու նրան վիրահատություն է պետք,որի գումարը մենք չունենք,_ լացակումած արտաբերեց աղջնակը: _ Իսկ որքան ունես? _ Մեկ դոլար և 11 ցենտ,_ ասաց աղջնակը: _Այ քեզ զուգադիպություն... տուր ինձ այդ գումարը,ես ուզում եմ տեսնել քո եղբորն ու հանդիպել ծնողներիդ: ...Այդ տղամարդը հայտնի նյարդավիրաբույժ էր...Նա բոլորովին անվճար կատարեց վիրահատությունն ու շուտով Ջեկը ամբողջովին ապաքինվեց: Բոլորը երջանիկ էին... _ Այդ բժիշկն իրոք հրաշք նվիրեց մեզ,_ շշնջաց մայրը,_ տեսնես` որքան կարժենա ?... Ջեյնը ժպտաց...նա գիտեր հրաշքի արժեքը...Մեկ դոլար և 11 ցենտ և դրան գումարած փոքրիկ աղջնակի ՀԱՎԱՏԸ♥♥♥

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 1453 | Ավելացրեց: PSTO | Գնահատական: 5.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 4
avatar
1 SEDOCHKA • 17:15, 11.12.2012
inch huzich er smaili_49 smaili_9 xd
avatar
2 PSTO • 19:28, 16.12.2012
8 8 8 6 6
avatar
3 Lilitik • 16:03, 18.12.2012
happy end-er sirum em..lavner shaaat 9 6 6
avatar
4 sofi • 23:23, 22.12.2012
shat lavner u shat huzuch bg6 lac love2 pox smaili_11 smaili_16
ComForm">
avatar