Ալկոհոլն ամրապնդում է դիմադրողականությունը - 16 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 16 » Ալկոհոլն ամրապնդում է դիմադրողականությունը
22:50
Ալկոհոլն ամրապնդում է դիմադրողականությունը

 Ամերիկացի գիտնականները հետազոտություն են իրականացրել` պարզելու համար ալկոհոլի հնարավոր ազդեցությունը հիվանդությունների դեմ պատվաստումներից: Գիտնականները զարմացել են` պարզելով, որ ալկոհոլն ընդունակ է ամրապնդել օրգանիզմի դիմադրողականությունը:  Փորձերն իրականացվել են կապիկների վրա: Սակայն, բարձր է հավանականությունը, որ ալկոհոլը նման ազդեցություն կունենա նաև մարդկանց օրգանիզմի վրա, քանի որ կապիկի եւ մարդու իմունային համակարգերը շատ նման են:   Փորձի ընթացքում 12 կապիկ ալկոհոլ ընդունելու ազատ հնարավորություն է ստացել, ինչից հետո նրանց պատվաստել են ջրծաղիկի դեմ եւ բաժանել երկու խմբի: Առաջին խումբը` կրկին ալկոհոլ օգտագործելու հնարավորություն է ստացել, երկրորդ խմբին քաղցր ջուր են տվել: Հարկ է նշել, որ առաջին խմբի կապիկների մի մասը «չարաշահել է» ալկոհոլը: Յոթ ամիս անց բոլոր կապիկները կրկին ջրծաղիկի դեմ պատվաստում են ստացել եւ կրկին բաժանվել երկու խմբի: Եվս յոթ ամիս անց նրանք երրորդ պատվաստումն են ստացել:  Առաջին պատվաստումից հետո բոլոր կապիկների օրգանիզմի արձագանքը ներարկմանը նույնն է եղել:  Սակայն երկրորդ պատվաստումից հետո գիտնականները նկատել են, որ ալկոհոլ օգտագործող կապիկների օրգանիզմն առավել կայուն է դեղորայքի նկատմամբ, քան երկրորդ խմբի ներկայացուցիչներինը: Ալկոհոլ չօգտագործող կապիկների օրգանիզմը բավականին սուր է արձագանքել պատվաստանյութին:  Այսպիսով, գիտնականները ենթադրում են, որ առաջին խմբի կապիկների դիմադրողականությունը բարձրացել է ալկոհոլի շնորհիվ:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 730 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar