
Մեկնարկել
է հերթական Armnetawards 2011 հայկական ինտերնետ կայքերի մրցույթը, որի
նպատակն է հայկական վեբ միջավայրի զարգացումը և խրախուսումը: «Armnet
Awards 2011» մրցանակաբաշխությունն ունենալու է 8 անվանակարգ՝ Դիզայն և
հարմարավետություն, Տարվա նորարարություն, Տեխնիկական կատարում, Լավագույն
բովանդակություն, Տարվա առաջըթաց, Գլխավոր մրցանակ, Orange-ի կողմից
սահմանված մրցանակ՝ լավագույն մոբայլ լուծում կայքի համար և Ժողովրդական
ընտրություն։
Բոլոր
անվանակարգերում 12 հոգուց բաղկացած ժյուրին կընտրի լավագույն նախագծերը,
միայն «Ժողովրդական ընտրություն» անվանակարգում լավագույնին կընտրի
հանրությունը SMS քվերակրությամբ՝ 1041 կարճ համարին՝ նշելով նախընտրած
մասնակից կայքի հատուկ համարը։
Եթե ցանկանում եք քվեարկել StatusCka.Do.Am օգտին, ապա անհրաժեշտ է 1041 կարճ համարին ուղարկել 1196 կոդը:
Մեկ հաղորդագրության արժեքն է 50 դրամ (ներառյալ ԱԱՀ): SMS քվեարկությունը ավարտվելու է ս.թ. դեկտեմբերի 3-ին, ժամը 18:00: Մեկ
կայքի օգտին յուրաքանչյուր բաժանորդ կարող է քվեարկել միայն մեկ անգամ,
սակայն նույն բաժանորդը կարող է քվեարակել այնքան թվով կայքերի օգտին,
որքան կցանկանա: Կայքերի ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ: