Ահա և վերջ... - 10 Նոյեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 10 » Ահա և վերջ...
18:21
Ահա և վերջ...
Այսպես են երգում անուրջները, երբ մենք դրանց անտեսում ենք, իրականում կյանքն ինքն է սովոր ծիծաղել, ու ծիծաղի մեջ է ամենը կատարյալի վերածվում, բայց հիմա, կարծում եմ ծիծաղի ժամ չէ, հրաժեշտի վայրկյանն է կախված տողերիս, ու թվում է վերջին անգամ պիտի համբուրեմ, որտեղ էլ լինես, ում էլ շոյես, միևանույնն է, սերս վերջին անգամ պիտի վայելես... 
Ահա և վերջ, այս խոսքերը տանում են հանցագործ իմ սերը սպասված փախուղի, որ գոլորշանա դրա ամբողջ երփներանգը ու քամվի կարոտած "ողջույնը"...Ահա և քնքուշ, միալար նվագը ուղեկցում է մեզ անզգույշ եզրներ, որտեղ այլևս չեն փափագում գույները մեզ գրկել, որտեղ ամպերը չեն վախենում մայթերը թրջել, որտեղ մարդիկ չեն վախենում լռությանը կոպտել...մենք հեռանում ենք առանց մեզ, մենք գլորվում ենք, որ իրավունք չունենանք արդեն կոչվելու "մենք", ինչպես որ միշտ էլ պատահել է, ինչպես որ միշտ էլ գիտակցել եմ...ես.... 
Այլևս կարևոր չէ, թե ուր էինք հասել, ինչ էինք ապրել, ոնց էինք վրձնել, այլևս անհաղորդ է հեգնական ժպիտը, ու միայն մի ստվեր ճեղքում է կաթնագույնիս մնացորդները, որտեղ այլևս չկան հիշողություններ, որտեղ երբեմն մառախուղը ծածկում է թմրած կորուստներս, բթացած երազներս, թևաթափ զգացմունքներս, որոնք այլևս չեն սպառնա բղավելու մոլուցքով...Դրանք երդվել են լռել հավիտյան, քանի դեռ անդորրը խոսքերում է թաքնված, քանի դեռ սերը ապօրինի է կառուցված... 
Ես լքում եմ, որ չափսոսամ, երբ ստիպված լինեմ հեռանալ... կարոտով կկանչեմ իմ փոթորկված վայրկյանները, թախիծով կայցելեմ անցյալիս անկյունները, ու կերգեմ հին օրերիս մաշված տողերը, որ անարգել խոցում են սրտիս չբաշխված հեռուները, քամում ծերացած արցունքները... 
Խենթ եմ, ճիշտ ես, ու թողնում եմ մենությունս, որ չխոժոռվես անցյալիդ ուրվականին բախվելուց, մոռացվում եմ, որ չափսոսաս երբեք ուշացումիդ մոլեկուլը....Թողնում եմ ինձ քեզ, իմ մասնիկը տար քեզ, այլևս առանց քեզ այն անպիտան է դարձել, այն նորոգելու համար սիրտս նույնպես քեզ եմ հանձնել, այն էլ ձեռքերիդ մեջ առ ու համբուրիր` որպես ճաքճքված, մոխրացված հուշերից թերթվածքներ... 
Երջանկությունս քեզ եմ հանձնում, այլևս իմը չէ այն...

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 863 | Ավելացրեց: tiktonik | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar