Ահա և վերջ - 13 Մայիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Մայիս » 13 » Ահա և վերջ
14:51
Ահա և վերջ

Ահա և վերջ…վերջացավ, ավարտվեց, ամեն ինչ փոխվեց…մեկ րոպեում…և երբ փակում էիր դուռը քո ետևից, մտածում էի, կամ կարծում էի, ավելի ճիշտ հույս ունեի, որ կվերադառնաս, որ ետ կգաս, կթակես դուռը, կամ ուղղակի կբացես, ներս կմտնես ու ինձ ամուր կգրկես…ես քեզ կներեի, առանց քո-ը լսելու, ես կներեի, որովհետև սիրում էի, որովհետև հիմար էի, որովհետև հիմա էլ եմ սիրում, հիմա էլ եմ առաջվա հիմարիկը, առաջվա քո -ը: Խենթուկ…որքան էի սիրում, երբ ինձ այդպես էիր դիմում, որքան էի ուրախանում, երբ ասում էիր:Սիրում էի քեզ, սիրում էի քեզ հետ կապված ամեն ինչ, սիրում էի քո աչքերը…քո այտերի փոսիկները…սիրում էի, երբ ժպտում էիր, որովհետև քո ժպիտով, հենց քո ժպիտով, վերաիմաստավորվում էր իմ կյանքը, գունավորվում, գունազարդվում էր իմ կյանքը, առօրյաս, ներկաս ու ապագաս….:Այո, դադարեց մեր անձրևը, նրա հետ միասին մեր սիրո պատմությունը, ինչ պատմություն, մեր կյանքը, մեր հույսերը, մեր երազանքները:Ես էլ ինչպես անձրև սիրեմ, ես էլ ինչպես անձրևի տակ զբոսնեմ…ամեն մի կաթիլ, ամեն մի կաթիլ, ամեն մի կաթիլ ինձ քեզ է հիշեցնում,քո ժպիտը, քո շնչառությունը, քո թաց գանգուր մազերը…ես չեմ կարող:Ահա և վերջ, ամեն ինչ վերջացավ, մի վայրկյանում, մի ակնթարթում, անձրևի դադարելուն պես…

 

Բաժին: Սիրային | Դիտումներ: 864 | Ավելացրեց: LiD | Գնահատական: 5.0/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar