Աֆորիզմներ սիրո մասին - 20 Ապրիլի 2016 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Ապրիլ » 20 » Աֆորիզմներ սիրո մասին
10:45
Աֆորիզմներ սիրո մասին

Նրանք, ովքեր սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։ Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։ Սիրել` նշանակում է դադարել համեմատել։ Սերը մեծ գործերի է ոգեշնչում ու ինքն էլ խոչընդոտում դրանց կատարմանը։ Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է: Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու։ Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։ Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։ Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։ Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։ Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ: Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին: Աղքատ է սերը,եթե այն կարելի է չափել: Սե՞րը. դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է: Սիրել՝ նշանակում է տալ և ոչ թե վերցնել: Սիրել՝ նշանակում է գործել: Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:


 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Սիրային | Դիտումներ: 794 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar