Ադրբեջանցիները չեն "վայելի" Ֆիլիպ Կիրկորովին - 26 Հոկտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հոկդեմբեր » 26 » Ադրբեջանցիները չեն "վայելի" Ֆիլիպ Կիրկորովին
12:56
Ադրբեջանցիները չեն "վայելի" Ֆիլիպ Կիրկորովին
Ֆիլիպ Կիրկորովը, գուցե ի տխրություն իրեն, չի համալրի Ջենիֆեր Լոպեզի, Շակիրայի եւ այլ հայտնիների շարքը, որոնք բախտ են ունեցել ելույթ ունենալ Ադրբեջանում: Ինչպես հայտնի է դարձել, հրավիրող կողմը չեղյալ է հայտարարել երգչի` նոյեմբերի 8-ին Բաքվի "Crystal Hall”-ում կայանալիք համերգը: 
"ДруGOY” խորագրով համերգային շոուի բոլոր տոմսերը, լուրերի համաձայն, վաճառվել են դեռ մեկ ամիս առաջ, իսկ նորությունը հանկարծակիի է բերել երգչին: Նշվում է, թե կազմակերպիչները հայտարարել են, որ Կիրկորովի համերգը չի կայանալու տեխնիկական պատճառներով, որը իրականությանը չի համապատասխանում: 

Ֆիլիպի` Ադրբեջանում անցանկալի անձ դառնալու առիթ հանդիսացած վարկածներից մեկն այն է, որ երգչի հայրը` Բեդրոս Կիրկորովը, աջակցում է հայ 13-ամյա երգիչ Անդրանիկ Ալեքսանյանին:
Մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են, թե կազմակերպիչները թույլ կտան Ֆիլիպ Կիրկորովին իրականացնել համերգը, եթե Բեդրոս Կիրկորովը դադարեցնի նպաստել Արթուր Ալեքսանյանի առաջխաղացմանը, ինքն էլ համատեղ ելույթներ չունենա այս փոքրիկի հետ: Կիրկորովն իբրեւ թե կտրականապես մերժել է ադրբեջանական կողմի պայմանները: 

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 595 | Ավելացրեց: TIKO | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar