Ադրբեջանցիներին կրկին կատաղեցրել են. այս անգամ՝ ֆրանսիական Ubisoft Entertainment–ը - 13 Հունվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 04.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հունվար » 13 » Ադրբեջանցիներին կրկին կատաղեցրել են. այս անգամ՝ ֆրանսիական Ubisoft Entertainment–ը
15:05
Ադրբեջանցիներին կրկին կատաղեցրել են. այս անգամ՝ ֆրանսիական Ubisoft Entertainment–ը

Ադրբեջանի ԱԳՆ–ի «սև ցուցակում» ներառվելու վտանգի տակ այս անգամ հայտնվել է համակարգչային խաղերի ստեղծման մեջ մասնագիտացած ֆրանսիական հայտնի Ubisoft Entertainment ընկերությունը։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական SalamNews գործակալությունը, ընկերության թողարկած նոր խաղում՝ Assassin’s Creed Revelations–ում (Մարդասպանի կրեդոն. հայտնություն), Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից 7 շրջանները ներկայացված են՝ որպես առանձին տարածք։

Խաղի սյուժեն հետևյալն է. գլխավոր հերոսը «բացարձակ իշխանություն շնորհող ինչ-որ հնության» համար պայքարում է տաճարականների միաբանության (միջնադարյան ասպետական հոգևոր միաբանություն, որը ստեղծվել է մի խումբ ասպետների կողմից՝ 1119թ. Պաղեստինում) հետ։

Խաղում գործողությունները մեր օրերում են ծավալվում, «ժամանակի մեքենայի» օգնությամբ, սակայն, հերոսը հայտնվում է անցյալում և վերապրում այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունեցել իր նախնիների հետ՝ Օսմանյան կայսրությունում։

Խաղում ներկայացվող տարածաշրջանի քարտեզում, որպես առանձին տարածք, ներկայացված են ԼՂ–ն ու նրան հարակից շրջանները։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլաևն այս առնչությամբ հայտարարել է, թե իբր Լեռնային Ղարաբաղն ու նրան հարակից շրջանները որպես առանձին տարածք ներկայացնելն անօրինական է, քանի որ «դրանք օկուպացված են»։ Նա հավելել է, որ փաստի առթիվ հետաքննություն է կատարվելու, գրում է Tert.am-ը:

Նշենք, որ ավելի վաղ «սև ցուցակում» հայտնվելու վտանգի տակ էր հայտնվել ամերիկյան հեղինակավոր ABC News հեռուստաալիքը, որի հրապարակած՝ 2012թ. այցելության համար 7 ինքնատիպ վայրերի ցանկում Չիլիում գտնվող Ատակամա անապատի, Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնի, Նիդեռլանդների Վենլո քաղաքի, Լաոսի Լուանգ Պրաբանգ քաղաքի, Թայլանդի Ռեյլեյ լողափի, Ավստրալիայի Ուիթսանդի կղզիների կողքին հիշատկել էր նաև Լեռնային Ղարաբաղի անունը։ Ադրբեջանական կողմի ճնշման ներքո, սակայն, հեռուստաալիքի կայքը երկու օր անց ցանկից հանել էր Լեռնային Ղարաբաղի անունը և ցանկը վերանվանել «2012թ. այցելության համար 6 ինքնատիպ վայրեր»։


Հղում ` pcnews.am


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 941 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.4/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar