8-ամյա երեխան կյանքի գնով փրկել է հարազատներին - 25 Հունվարի 2014 - Status4ka.Ru
Այսօր 13.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Հունվար » 25 » 8-ամյա երեխան կյանքի գնով փրկել է հարազատներին
23:39
8-ամյա երեխան կյանքի գնով փրկել է հարազատներին

 ԱՄՆ-ի Փենֆիլդ քաղաքում ութամյա երեխան այրվող տնից փրկել է իր վեց ազգականներին, սակայն արդյունքում ինքն է զոհվել: Արևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարի 20-ին Թայլոր Դուենը ընտանիքի հետ միասին գիշերել է պապիկի տանը՝ վագոն-տնակում: Գիշերն արթնանալով՝ նա տեսել է, որ իր չորսամյա քրոջ անկողնու ծածկոցը այրվում է: Երեխան հասցրել է արթնացնել քնից հարազատներին: Նրանք բոլորը ժամանակին դուրս են եկել տնակից: Սակայն Թայլորը կրկին վերադարձել է տնակ, որպեսզի քնից հանի իր 57-ամյա պապիկին՝ Լուիս Բիչին: Երեխայի հաշմանդամ պապը քնելիս է եղել առանձին սենյակում և չի կարողացել ինքնուրույն դուրս գալ: Սակայն տղան չի հասցրել օգնել ինչպես պապին, այնպես էլ 54-ամյա հորեղբորը: Հրդեհը մարելուց հետո հայտնաբերվել են նրանց մարմինները:   Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը եղել է վնասված էլեկտրալարերը: Հրշեջները ութամյա երեխայի արարքը հերոսություն են համարում: Համացանցում կազմակերպվել է դրամահավաք հերոս երեխայի թաղման արարողության համար: Մի քանի օրում նրա ընտանիքի հաշվեհամարին փոխանցվել է 30 հազար ԱՄՆ դոլար:

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 619 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar