6 վարժություն հիշողության լավացման համար - 13 Մայիսի 2016 - Status4ka.Ru
Այսօր 24.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2016 » Մայիս » 13 » 6 վարժություն հիշողության լավացման համար
18:56
6 վարժություն հիշողության լավացման համար

Մեր որովայնի կամ ոտքերի մկաններին ժամանակ է պետք վերականգնվելու համար: Նույն կերպ դա պետք է մեր ուղեղին: Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ ուղեղի ակտիվությունը մեծանում է, երբ մենք անգործ ենք կամ միևնույն աշխատանքով ենք զբաղված, որը չի պահանջում մեծ ուշադրություն: Եվ դա, իրոք, այդպես է: Հիշեք, թե որքան գաղափարներ են հայտնվել ձեր գլխում աման լվանալիս կամ լվացք անելիս: Եվ մի ծանրաբեռնեք ձեզ անպետք տեղեկություններով, առանց այդ էլ մենք ապրում ենք այնպիսի պայմաններում, երբ տեղեկատվական հոսքը մեզ ուղղակի տանում է: Հիշելու ունակությունը կարելի է և պետք է լավացնել: Եթե դուք արդեն երրորդ անգամ կորցնում եք ձեր ձեռնոցները, ապա հիշողություն լավացնելը ձեզ ավելի է պետք, քան նոր զույգ ձեռնոցներ: Ահա 6 վարժություն՝ հիշողությունը մարզելու համար. Արտաբերեք ձեր հեռախոսահամարը: Ուշադրություն դարձրեցի՞ք, որ բաժանում եք թվերը հստակ խմբերի: Հաջորդ անգամ փորձեք հիշել ձեր գնացուցակը, բայց ոչ ամբողջությամբ, այլ բաժանված խմբերի: Օրինակ, 5 բան կենցաղային բաժնից, 6 բանջարեղեն, 4 կաթնամթերք և այլն: Այդպես շատ ավելի հեշտ կլինի հիշել: Որպեսզի հիշեք նոր գործընկերոջ անունը, արաբերեք այն: Բարձրաձայն ասելով բառերը, մենք աշխատացնում ենք մեր ուղեղի ավելի շատ հատվածներ, այսինքն այդ դեպքում մեր ուղեղն ավելի շատ է կենտրոնանում զրուցակցի անվան վրա, քան եթե մենք այն բարձրաձայն չասենք: Այս վարժությունն աբստրակտ մտածելակերպով մարդկանց համար է լավ: Շատ հաճախ մենք իրերը դնում ենք որևէ տեղ, իսկ հետո չենք կարողանում հիշել, թե որտեղ: Հաջորդ անգամ, դնելով իրը որևէ տեղ, պատկերացրեք թե ինչպես է այն պայթում: Եթե դուք մոռանաք, որտեղ եք դրել այն, ապա հիշեք, որտեղ էր ձեր մոտ պայթել: Իրոք, դուք պետք է, որ հիշեք, թե այդ պայթյունը եղել է ձեր հյուրասենյակո՞ւմ, թե՞ խահանոցում:

Փոխեք սովորությունները: Շատ բաներ մենք մեխանիկորեն ենք անում՝ մաքրում ատամները, արդուկում շորերը, գնում աշխատանքի: Ժամանակ առ ժամանակ փոխեք սովորական բաները՝ գնացեք աշխատանքի այլ ճանապարհով, շորերը երեկոյան արդուկեք, ատամի խոզանակը այլ ձեռքում պահեք: Այս ամենը թույլ կտա վերադառնալ իրականություն և կենտրոնանալ պահի վրա՝ այստեղ և հիմա: Ավտոմատ գործողությունները կքչանան, իսկ գիտակցաբար կատարվողները կշատանան: Նայեք անծանոթ պատկերներին 5 վայրկյանի ընթացքում, այնուհետև թվարկեք մանրուքները, որոնք ձեզ հիշվել են: Եթե նկատել եք 5 բանից քիչ, վիճակը վատ է, շարունակեք մարզվել: Հինգից-ինը առարկա համարվում է լավ արդյունք, իսկ 9-ից ավել հիանալի: Սեղանին դրեք 6 տարբեր իր, ծածկեք սրբիչով, այնուհետև հանեք այն: Դանդաղ հաշվեք մինչև տասը և կրկին փակեք իրերը: Նկարեք թղթի վրա ինչ եք տեսել: Աստիճանաբար շատացրեք իրերի քանակը:


 Աղբյուր` LADYNEWS.am

Բաժին: Հոգեբանություն | Դիտումներ: 645 | Ավելացրեց: WakeUp | Գնահատական: 5.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar