5 տղամարդկային հատկանիշ - 6 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 6 » 5 տղամարդկային հատկանիշ
22:55
5 տղամարդկային հատկանիշ

Կանայք սիրում են մկանուտ ու առնական տղամարդկանց… Այսպիսի արտահայտություններ հաճախ ենք լսում: Իրականում սա հեքիաթ է՝  հորինված կանանց կողմից, որին չեն հավատում անգամ իրենք՝ կանայք: Հոգեբանները,  ուսումնասիրելով  սիրային մեծ հաջողություն ունեցող տղամարդկանց վարքագիծն ու նրանց մարմինների կառուցվածքը, հանգել են այն եզրակացությանը, որ կանանց իդեալական տղամարդու մասին ունեցած պատկերացումները միանգամայն այլ են: 5 տղամարդկային առանձնահատկություն, որին չեն կարող դիմակայել կանայք, կամ ի՞նչ են սիրում կանայք տղամարդկանց մեջ:


1.  Քմահաճ ու փոփոխական բնավորություն.
Այսպիսի տղամարդիկ պատրաստ են լքել կնոջը առաջին իսկ գեշերվանից հետո, շտապելով նոր գեղեցկուհու փնտրտուքի: Եթե նույնիսկ կնոջը հաջողվի էլ նրան գրավել, ապա այդպիսի տղամարդը կդավաճանի կնոջը նույնիսկ մեղրամսի ժամանակ: Թվում է, թե այս հատկությունը պետք է վախեցներ կանանց, բայց իրականում դա այդպես չէ: Նյու Մեքսիկոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ փոփոխական բնավորությամբ տղամարդիկ ունեն ամենաուժեղ գեները: Բնությունը խորամանկ է ստեղծել «Դոն Ժուաններին», որպիսի նրանք կարողանան, որքան հնարավոր է ակտիվորեն օգտագործել իրենց իմունային համակարգի հզորությունը կանանց վրա, և ցավ չզգան դավաճանելիս: Իսկ կանայք էլ դավաճանված լինելու զգացումից ու հոգեկան անհավասարակշիռ վիճակում հայտնվելիս եզրակացնում են, որ այդպիսի տղամարդը լավագույնն է, ու բոլոր դավաճանված կանայք սկսում են վազել տղամարդու հետևից, առանց պատկերացնելու իրենց գոյության իմաստը:

2. Կարմրամաշկ է՝ ուրեմն ամաչկոտ է, ուրեմն լավն է.
Բրիտանացի հետազոտողները գտնում են, որ տղամարդու դեմքին ավելի շատ իշխում է կարմիր, իսկ կանանց դեմքին՝ կանաչ երանգը: Որքան շատ լինի տղամարդու դեմքին կարմիր երանգը, այնքան առնական կթվա նա կանանց (Վառ գույները գրավիչ են անգամ կենդանիների շրջանում. Օրինակ՝ արու սիրամարգերը էգերի ուշադրությանն են արժանանում իրենց փետուրների գույների առատության շնորհիվ): Բացի դրանից տղամարդու այտերը կարմրում են, երբ նկատում է իրեն զննող կնոջը: Սրանով է բացատրվում այս արտահայտությունը՝ «Կանայք սիրում են ամաչկոտ տղամարդկանց»:

3. Փորով է՝ ուրեմն խելացի է
Կրկին բրիտանացի գիտնականները փաստում են, որ կանայք իրենց ոչ լիարժեք են զգում մկանուտ տղամարդկանց կողքին, ովքեր ունեն մկանային հարթ փոր: Իսկ սիրո հարցում կարևոր է, որ կինը իրեն լավ զգա տղամարդու կողքին: Այս հանգամանքից ելնելով՝ նրանք նախընտրում են փորովներին:

4. Ձայնը
Տղամարդկային մեղմ ձայնը, որ խաղում է կնոջ հոգու լարերի հետ ու հազարավոր սրտեր է գերում միայն գրքերում ու հեքիաթներում է այդպես: Իրականում կանայք, ովքեր ամուր ընտանիք ստեղծելու երազողներ են, նախընտրում են տղամարդկային կոշտ ձայնը (տենոր): Տղամարդիկ ավելի բարձր ձայնի շնորհիվ արտանետում են ավելի քիչ տեստոստերոն, որոնք ընտանեկան կյանքին և երեխաների բնականոն աճին անհրաժեշտ չեն:

5. Անունը.
Հովհաննես և ոչ թե Հովիկ, կամ Հովո-իկ-ով և ձայնավորով ավարտվող անունները կանանց մոտ ասոցացվում են, երեխայականի հետ ու ոչ կայացած անձնավորության տպավորություն թողնում:

Հ. Գ.Եվ այնուամենայնիվ կանայք սիրում են այն տղամարդկանց, ովքեր սիրում են իրենց, սիրե՛ք ու սիրվե՛ք սիրելի Լեդիս էնդ Ջենթլմեն…

Հեղ.՝ Գրեգ Թամազյան

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1321 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.0/2
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 1
avatar
1 hhhhhhhhhhhhhhhhh • 11:00, 24.04.2012
xd xd xd xd xd
ComForm">
avatar