5 մղձավանջային երազներ, որ տեսնում են բոլորը - 11 Մայիսի 2014 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Մայիս » 11 » 5 մղձավանջային երազներ, որ տեսնում են բոլորը
18:21
5 մղձավանջային երազներ, որ տեսնում են բոլորը

 1. Թափվող ատամներ  1958 թ.-ին մի ամերիկացի մարդաբան հրապարակել է «Ամերիկացիների և ճապոնացիների տիպիկ երազների համեմատումը» վերնագրով մի հոդված: Մարդաբանի հետազոտությունները ցույց են տվել, որ, չնայած երկու երկրների  և ազգերի բազմաթիվ տարբերություններին, ամերիկացիների 20,8%-ը և ճապոնացիների 16,1%-ը հաճախ են երազում տեսել, որ իրենց ատամները թափվում են:  Հոգեբանների պնդմամբ, այս հաճախ հանդիպող սցենարը խոսում է մարդու` մահվան նկատմամբ վախի մասին:  Փիլիսոփա Թոմաս Գոբբսը 1651 թ.-ին «Լեֆիավան» գրքում ասել է, որ մարդու կյանքն իրականում «միայնակ, աղքատ, նողկալի, դաժան և կարճ է, և կարող է դադարել ամեն վայրկյան»: Երազում թափվող ատամները, ըստ Գոբբսի, խոսում է այն մասին, որ մարդիկ չափազանց դժգոհ են իրենց կյանքից և վախենում են ծերանալուց և մահվանից:    

2. Քննություն, որին պատրաստ չեք  Նստած եք գրասեղանի առջև, ձեր դիմաց դասագիրք է, իսկ ձեռքում` մատիտ: Քննության սկզբին մնացել է 15 րոպե, թերթում եք դասագիրքը, սակայն այն դատարկ է: Այդ ժամանակ հասկանում եք, որ շատ դասեր բաց եք թողել, և գաղափար իսկ չունեք, թե ինչ հարցեր են ձեզ տրվելու և ինչպես եք հանձնելու քննությունը:  Որոշակի փոփոխություններով` այս երազը տեսնում են բոլորը, և ոչ միայն դպրոցականներն ու ուսանողները, այլև այդ շրջանը 10-20 տարի առաջ ավարտած մարդիկ: Ինչու՞ ենք տեսնում այսպիսի երազներ:  Հոգեբանների կարծիքով` մարդիկ ենթագիտակցորեն կարծում են, որ հասել են իրենց մտավոր կարողությունների գագաթնակետին և վախենում են, որ ինչ-որ պահից սկսկած կարող են չարդարացնել ղեկավարի, գործընկերների և այլոց սպասումները: Անկախ մասնագիտական կարողություններից և նվաճումներից` բոլոր մարդիկ էլ վախենում են, որ իրենցից երբևէ կարող են հիասթափվել:    

3. Գահավիժում բարձրությունից  Ազատ անկման զգացում, սիրտը ճմլվում է` գետնին ուժգին հարվածի սպասումից, բայց… այդ ժամանակ արթնանում եք: Սա երազում ամենահաճախ պատահող սցենարներից է:  Այս մղձավանջը խոսում է իրադրության վերասկողությունը ձեռքից բաց թողնելու վախի մասին: Ձեզ թվում է, թե ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես ծրագրել էիք, և հնարավորություն չունեք որևէ բան փոխելու և իրադրությունը շտկելու:     Տարածված կարծիքը, թե այս երազը վերաբերում է իրական կյանքում բարձր վայրից ընկնելու և մահանալու վախին, սխալ է, քանի որ երազում անկման ժամանակ մարդիկ միշտ արթնանում են և չեն հասցնում դիպել գետնին:    

4. Փակված եք կամ թակարդում եք  Երբ երազում զբոսանքից հետո հայտնվում եք հերմետիկ փակ սենյակում` առանց դռների և պատուհանների կամ կողպված ելքերով, նշանակում է, որ ձեզ չի գոհացնում կյանքում ձեր ընտրած ուղին և չեք հավատում, որ որևէ կերպ կարող եք փոխել իրավիճակը:  Վիթխարի քանակության մարդիկ մեծամասամբ դժգոհ են իրենց կյանքից և աշխատանքից. մասնագիտությամբ բավական գումար չեն վաստակում, շատ են խնդիրներն անձնական կյանքում, երեխաները չեն լսում, հարազատները չեն զանգահարում: Այս զգացումներն ունենում են գրեթե բոլորը, և այդ ժամանակ ինչ-որ բան փոխելու վախն ավելին է, քան ապրելը նույն` տաղտկալի կյանքով: Հենց նման հույզերի հետ են կապված այս երազները:    

5. Մերկ եք` ամբոխի ներկայությամբ  Երբ երազում տեսնում եք, որ տնից դուրս եք եկել բոլորովին մերկ, նշանակում է, որ ձեզ վախեցնում է հանրության ուշադրությունը գրավել խնամքով թաքցվող ինչ-որ բանի վրա, կորցնել ձեր հեղինակությունը:  Այսպիսի ֆոբիա ունենում են գրեթե բոլորը: Գրեթե բոլոր մարդիկ իրենց կյանքում ունեն ինչ-որ մի անկյուն, որի մասին չէին ցանկանա բարձրաձայնել, կամ ինչից կարող են ամաչել:


 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 942 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 3.8/4
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar