3 միջոց ինքնագնահատականը բարձրացնելու համար - 29 Փետրվարի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Փետրվար » 29 » 3 միջոց ինքնագնահատականը բարձրացնելու համար
10:04
3 միջոց ինքնագնահատականը բարձրացնելու համար

Այս տիեզերքում ուրիշ ոչ մեկը ձեզ պես արժանի չէ ձեր սիրուն և հավատարմությանը:  © Բուդդա
Ինքնագնահատականը` մարդու կյանքի ամենակարևոր մասնիկներից է: Անհրաժեշտ է միշտ հարգել և սիրել ինքդ քեզ: Յուրաքանչյուր մարդ ունի իր անհատական բնավորությունը, իր լավ ու վատ կողմերը: Հենց այդ կողմերի շնորհիվ է, որ մարդիկ տարբերվում են իրարից, յուրաքանչյուր մարդ հենց այդ բնավորության հատկանիշների շնորհիվ է յուրահատուկ:Պետք է կարողանալ գտնել հենց այդ բոլորից տարբերվող հատկանիշները ինքդ քեզ մեջ: Եթե դուք թերագնահատում եք ինքներդ ձեզ և անհետաքրքիր մարդ եք համարում, ձեզ ոչ ոք հակառակը չի կարողանա ապացուցել:  Միայն դուք կկարողանաք բարձրացնել ձեր ինքնագնահատականը: Ինչի՞ համար է դա հարկավոր:

Դուք վստահ կլինեք ձեզ վրա: Ձեր ճանապարհին պատահող անհաջողությունները կդադարեն վախեցնել: Միշտ հիշեք, որ այն, ինչ մարդ մտածում է, ետ է ուղարկվում իրեն: Եթե դուք շարունակ մտածեք, որ ձեր կյանքը լի է անհաջողություններով, ձեզ մոտ ոչինչ չի ստացվում, ժամանակի ընթացքում այդ մտքերը իրականանալու են: Աշխարհը ձեր շուրջ ավելի լուսավոր կդառնա, երբ սիրեք ինքներդ ձեզ: Ինչպե՞ս բարձրացնել ինքնագնահատականը: Կարելի է սկսել հետևյալ 3 միջոցներից:


  • Օրագիր պահեք….այո այո… հենց օրագիր: Երբ օրը մոտենա ավարտին, վերցրեք ձեր օրագիրը և հարցրեք ինքներդ ձեզ " Ինչի՞ համար կարող եմ գովել ինձ այսօր”: Պատասխանները կարող են լինել շատ հասարակ և պրիմիտիվ: Օրինակ` Օգնել եմ տատիկին փողոցն անցնին, կամ էլ "Այսօր սովորականից շուտ եմ զարթնել և մարզանք եմ արել”:
  •  Յուրաքանչյուր մարդու  խորքում քննադատող է ապրում: Ինչ-որ մեկին այդ քննադատողը մոտիվացնում և ոգևորում է, իսկ մյուսին ճնշում է և ներքև քաշում:
Իհարկե ներքին ձայնը հարկավոր է լսել, սակայն չի կարելի թողնել, որ այն ճնշի ձեզ: Ձեզ մոտ երբևէ եղե՞լ են ասպիսի մտքեր:


Ես ահավոր ալարկոտ եմ: Ոչ ոք չի սիրում ինձ:Իմ բոլոր հարաբերությունները անհաջող են ավարտվումԵս շատ վատ աշխատող եմ, և ինձ գործից չեն ազատում, որովհետև պարզապես խղճում են ինձ:Իմ արտաքինն ուղղակի անտանելի է:

Եթե այո, ապա ժամանակն է ցույց տալ ձեր մեջ ապրող քննադատին իր "տեղը”: Հաջորդ անգամ եթե այդպիսի մտքեր գան ձեզ այցելության, ասացեք ինքներդ ձեզ «Կանգ առ: Դա այդպես չէ»

3.  Երբ սովորեք ավելի բարի և համբերատար լինել ուրիշ մարդկանց նկատմամբ, ձեզ համար ավելի հեշտ կլինի նույն կերպ վերաբերվել ինքներդ ձեզ: Այդ պատճառով փորձեք հնարավորինս քիչ քննադատել ու մեղադրել մարդկանց:



 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 1250 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.8/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar