3 Ամենավտանգավոր և սարսափազդու ատրակցիոնները - 30 Հուլիսի 2012 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 30 » 3 Ամենավտանգավոր և սարսափազդու ատրակցիոնները
21:13
3 Ամենավտանգավոր և սարսափազդու ատրակցիոնները

1.Top Thrill Dragster: Համարվում է ամենավտանգավոր ու ամենասարսափազդու ատրակցիոնն աշխարհում:https: "Ամերիկյան բլուրներ " (այլ կերպ անվանվում է "Արծաթե սկուտեղ " ) կոչվող այս ատրակցիոնը գտնվում է ԱՄՆ-ի Օհայո նահանգում: Եթե ոմանց համար հանդիսանում է ադրենալինի բարձրացման ացբյուր, ուրիշների համարսրտի վիրահատության պատճառ է դառնում: Այն զարգացնում է մեծ արագություն, բարձրացնում է 120 մ , այնուհետև 160կմ/ժ արագությամբ սլանում է ցած: Այդ ամենը տևում է մի քանի վայրկյան, սակայն այդ հածված վայրկյանների ընթացքում հասցնում է առաջացնել վախ, գլխապտույտ և սրտխառնոց: Top Thrill Dragster ատրակցիոնն ունի բազմաթիվ ֆանատներ: Իսկ սրտից թույլ մարդկանց արգելվում է նստել այս ատրակցիոնը:Եղել են դեմքեր, երբ աշագնաց հաճախորդներին ստիպված են եղել տեղափոխել հիվանդանոց2. Drop Tower in Kings Island: Եվս մեկ վտանագավոր ատրակցիոն ԱՄՆ-ի Օհայո նահանգում : Այն իրենից ներկայացնում է 82 մ բարձրություն ունեցող աշտարակ, որն ունի հորիզոնական շարժվող օղակաձև հարթակ, որից էլ կախված են նստարանները: Այս ատրակցիոնում շեշտը դրված է ազատ անկման վրա: Ազատ անկմումը ադրենալինի մեծ զգացողություն է պարգևում: Մասնագետները ատրակցիոնի նստարանները հատուկ կախված են տեղադրել, որպեսզի անկումից առաջ նստեղը հստակ պատկերացում կազմի, թե ինչ է նշանակում գտնվել 82 մ բարձրության վրա ու այնտեղից ընդամենը 1 վայրկյանում գահավիժել անդունդի հատակ:3. Manta: Ատրակցիոնը գտնվում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի SeaWorls Orlando զբոսայգում: Այն "Ամերիկյան բլուրներ " ատրակցիոնների դասին է պատկանում: Ունի յուրահատուկ կառուցվածք:Ուղեվորների նստատեղերն այնպես են տեղադրված,որ դրանք թեքվեն, և նստողի համար թռիչքի տպավորություն ստեղծվի: Ինչպես և բոլոր "Ամերիկյան բլուրներ "-ը` Manta-ին նույնպես բնորոշ են բազմաթիվ ոլորաններ, բարձր արագություն և վախի մեծ զգացողություն: Այս ատրակցիոնի յուրահատկությունն այն է, որ այն մեծ բարձրություններից միանգամից իձնում է ցած և սլանում գետնից ընդամենը 2 մ բարձրության վրա, նաև անցնում է արհեստական ջրվեժի միջով, ինչպես նաև փոքրիկ լճակի վրայով: Արագությունը, բարձրության փոփոխություններն այս ատրակցիոնըուրահատուկ են դարձնում, իսկ հաճախորդներին տալիս ադրենալինի մեծ զգացողություն

 

Բաժին: Հնարքներ | Դիտումներ: 1225 | Ավելացրեց: Eliz | Գնահատական: 4.6/9
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar