34-ամյա բրիտանուհին քնից արթնացել է որպես 15-ամյա դպրոցական - 23 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 18.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 23 » 34-ամյա բրիտանուհին քնից արթնացել է որպես 15-ամյա դպրոցական
12:13
34-ամյա բրիտանուհին քնից արթնացել է որպես 15-ամյա դպրոցական

Նաոմի Ջեյկոբսը արթնացել է խորապես համոզված,որ ինքը 15 տարեկան է և շուտով պետք է ավարտական քննություններ հանձնի դպրոցում ու Մեծ Բրիտանիայի վարչապետն էլ Ջոն Մեյջորն է: Բժիշկներն ասում են , որ կնոջ մոտ հիշողության կորստի բացառիկ տեսակ է:

Հայելուն մոտենալով, կինը սարսափահար ընկրկել է. հայելուց իրեն էր նայում հասուն դեմքով երիտասարդ մի կին: Այդ պահին հարևան սենյակից դուրս է գալիս 11-ամյա տղան ու կնոջը դիմում` մամա: Կինը չի դիմանում ու հեկեկում է. նա միայն ցանկանում է վերադառնալ իր մայրիկի մոտ:

Մասնագետների կարծիքով, տրանզիտորային խորը ամնեզիան ուժեղ սթրեսի հետևանք է: Նաոմիին 7 շաբաթ պահանջվեց` ներկա վերադառնալու համար: Կինն իսկական ցնցման մեջ էր. նա իրեն համարում էր դեռահաս աղջիկ, որը պետք է ողջ աշխարհը գրավեր, ով մեծ ապագա ուներ: Իսկ դրա փոխարեն, պարզվում է, որ նա 34-ամյա կին է, որը միայնակ մեծացնում է որդուն ու քշում հին Fiat Brava: Հիշողության կարճատև կորուստ լինում է 100 հազար բրիտանացուց 5-ի մոտ, հաճախ` 56-75 տարեկանում. հիմնական պատճառը համարում են անոթային խանգարումներն ու միգրենը:

 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 830 | Ավելացրեց: KARINA | Գնահատական: 4.2/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar