...3... - 18 Դեկտեմբերի 2014 - Status4ka.Ru
Այսօր 22.11.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբեր » 18 » ...3...
13:39
...3...

Եթե ինձ տան 3 տարի
Դաժան մի կյանք , որ ես ապրեմ`
Ես կուզենայի , որ քո բարի
Ջերմ աչքերի ներքո հանգչեմ:

 

Եթե կյանքով այս երկրային
Պիտի ապրեմ 3 ամիս`
Ես կգտնեի իդեալին,
Որ սեր տա քեզ` սիրելիիս:
 
Թե ունենամ 3 շաբաթ
Լոկ 21 օր? Ինչիս են պետք?
Թող որ դրանք դառնան վայրկյան
Ու քո կյանքից կորչեմ անհետ...
 
Երբ 3 օր մնա կյանքիս,
Ու ես հասնեմ մայրամուտիս`
Կուզեմ , որ ինձ չճանաչես,
Լուռ հեռանամ` դու չտխրես....

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 677 | Ավելացրեց: GevoK | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar