2 տարեկան երեխան գազանանոցի պահակ է նշանակվել - 5 Սեպտեմբերի 2012 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2012 » Սեպտեմբեր » 5 » 2 տարեկան երեխան գազանանոցի պահակ է նշանակվել
22:10
2 տարեկան երեխան գազանանոցի պահակ է նշանակվել

Վայրի բնության պարկի տիրոջ 2 տարեկան երեխան փորձագետներին ապշեցրել է սողունների հետ շփվելու իր ունակություններով:

2 տարեկան Չարլի Պարկերը, որը մեծացել է ավստրալական Վիկտորիա նահանգում գտնվող Ballarat Wildlife Park տարածքում, դարձել է Ավստրալիայի պատմության ամենաերիտասարդ "անտառապահը ;

Հոր խոսքով, իրենց մասնագիտությունը սերնդեսերունդ է փոխանցվում:

"Երբ Չարլին լույս աշխարհ եկավ, ես կասկածի նշույլ անգամ չունեի, որ նա իսկական եգեր է դառնալու: Նա անգամ քայլել չգիտեր, երբ ես նրան ծանոթացրի իմ լավագույն ընկերների` օձերի հետ”:

Ծնողները պատմում եմ, որ փոքրիկը խանձարուրից է շփվում կենդանիների հետ: Ամենևին չի վախենում հսկայական օձերից, որոնց տեսքից անգամ սարսռում են հասուն մարդիկ:

"Մենք ապշել էինք, երբ տեսանք, թե ինչպես է նա ընկերություն անում 10 կգ-անոց օձի`Պաբլոյի հետ: Նրանք անբաժանելի են: Մեզ միշտ հարցնում են, թե չենք վախենում մեր փոքրիկի համար, ինչին պատասխանում ենք` գենետիկայի դեմ անզոր ենք: Իմ ամուսինն ու որդիս ասես պատճեններ լինեն”,պատմում է փոքրիկի մայրը:

Իսկ փորձագետներն այլ կերպ են մտածում. նրանց կարծիքով, ծնողները փոքրիկին մեծ փորձության են ենաթարկում, որը հղի է անսպասելի հետևանքներով: Իսկ հիացած հայրն ասում է` "Ես ամեն օր եմ ապշում, թե որքան արագ է որդիս լեզու գտնում կենդանիների հետ: Դա իսկական շնորհ է”;

 

Բաժին: Հետաքրքիր | Դիտումներ: 875 | Ավելացրեց: barbiegirl | Գնահատական: 4.5/11
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar