2 ընկեր - 12 Մարտի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 12 » 2 ընկեր
20:29
2 ընկեր
Արամը և Գևորգը լավագույն ընկերներ էին: Նրանք բնավորությամբ շատ նման էին: Նրանց ընկերությանը խոչընդոտ էին հանդիսանում Գևորգի ծնողները, քանի որ նա հարուստ ընտանիքից էր, իսկ Արամը` աղքատ: Սակայն Գևորգը երբեք վերևից չէր նայում Արամին: Նրանց 
համար սոցիալական դիրքը նշանակություն չուներ: 
Արամը և Գևորգը միասին շատ փորձություններով էին անցել: Ամենուրեք նրանք միասին էին: Թվում էր, թե նրանք անբաժան ընկերներ են, սակայն եկավ ժամանակ, երբ նրանք բաժանվեցին ընդմիշտ: 
Մի անգամ Արամը զանգեց Գևորգին և կանչեց հանդիպման: Գևորգը շտապ եկավ Արամի մոտ և անհանգիստ նրան հարցրեց կանչելու պատճառը: Եվ Արամը ասաց. 
- Այսքան տարիներ ես քեզ օգտագործել եմ, դու ինձ համար եղել ես օգուտ ստանալու միջոց, իսկ հիմա դու այլևս ինձ պետք չես, հաջողություն: 
Այսքանը ասելով` Արամը հեռացավ: Գևորգը մնացել էր զարմացած, ինչպե՞ս հնարավոր է այսպիսի բան, մի՞թե նա լավ չէր ճանաչում Արամին, մի՞թե նա այս ամենին ընդունակ էր: Նա իր տեղը չէր գտնում: Մի քանի օրից Գևորգը լուր ստացավ, որ Արամը մեկնել է երկրից: Նա չէր կարողանում տնից դուրս գալ, իսկ երբ դուրս էր գալիս, ապա ամեն ինչ հիշեցնում էր Արամի մասին: Կարճ ժամանակ հետո նա նույնպես հեռացավ երկրից: Այնտեղ նա ուսումը շարունակեց, աշխատանքի անցավ և 2 տարի հետո վերադարձավ: 
Երբ Գևորգը ճանապարհվում էր դեպի տուն, ապա տեսնելով Արամենց տունը` որոշեց հյուր գնալ նրանց, սակայն Արամը տանը չէր: Տանն էր միայն նրա մայրը: Նրանք սկսեցին զրուցել: Շատ դժվար էր հարցնել Արամի մասին, սակայն Գևորգին շատ էր հետաքրքրում Արամը և հազիվ իր մեջ ուժ գտնելով` հարցրեց նրա մասին: Արամի մայրը արցունքները աչքերին` ասաց. 
- Արամը այլևս չկա: Նա մահացել է մի քանի օր առաջ: Նա շատ հիվանդ էր, շտապ վիրահատության կարիք ուներ, սակայն այդքան գումար չուներ: 
Գևորգի աչքերից անմիջապես սկսեցին գլորվել արցունքներ: Նա այդպիսի պատասխանի չէր սպասում և դա նրա համար անսպասելի էր: Գևորգը չգիտեր ի՞նչ ասել, այս ամենից հետո ինչպե՞ս վարվել: Նա միայն կարողացավ ասել. 
- Իսկ ինչու՞ ինձ չդիմեց, ինչու՞ ինձնից գումար չխնդրեց, ես առանց վարանելու կտայի այդ գումարը: Եվ վերջին օրը ինչու՞ այդպես վարվեց ինձ հետ: 
Իսկ նա ասաց. 
- Դու գիտես, որ նա հպարտ էր: Նա չէր կարողանա քեզնից գումար խնդրել և իր հպարտությունը իր կյանքը խլեց, իսկ վերջին օրը այդպես քեզ ասաց, քանի որ չէր ուզում դու տառապես, երբ նա այլևս չի լինի: Նա մտածում էր, որ քեզ համար ավելի լավ կլինի այն ժամանակ 
տանջվեիր, քան հիմա: 
Գևորգը լուռ լսում էր, ապա իմանալով Արամի թաղման վայրը` դուրս եկավ և ճանապարհվեց դեպի գերեզմանատուն: Վերջապես գտավ այդ վայրը: 
Նա չէր կարողանում իրեն ներել այդ ամենի համար, եթե ինքը այն օրը բաց չթողներ Արամին, իմանար, թե նրա հետ ի՞նչ է կատարվում, ապա հիմա նա ողջ կլիներ: Նա իր ողջ կյանքում չներեց իրեն: Նա հիմնեց բարեգործական մի ընկերություն և սկսեց օգնել այն մարդկանց, ովքեր վիրահատության կարիք ունեն` տրամադրելով նրանց համապատասխան գումար: Եվ նա ամեն օր գնում էր Արամի մոտ և նրա շիրմաքարին թարմ մեխակներ դնում:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Թեմաներ | Դիտումներ: 1135 | Ավելացրեց: Ankaa | Գնահատական: 5.0/8
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar