27 տարի անց Հայաստանում հիշում են 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին - 7 Դեկտեմբերի 2015 - Status4ka.Ru
Այսօր 26.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Դեկտեմբեր » 7 » 27 տարի անց Հայաստանում հիշում են 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին
12:07
27 տարի անց Հայաստանում հիշում են 1988թ. Սպիտակի երկրաշարժի զոհերին

27 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերի 7-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:41, Հայաստանը ցնցեց Սպիտակի ավերիչ երկրաշարժը: Հզոր ստորգետնյա ցնցումները կես րոպեում ավերեցին հանրապետության գրեթե ողջ հյուսիսային մասը՝ ընդգրկելով մոտ 1 մլն բնակչություն ունեցող տարածք: Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը կազմել է 10 բալ (12-բալանոց սանդղակով): Ստորգետնյա ցնցումները զգացվել էին Երեւանում եւ Թբիլիսիում:Մասնագետների հաշվարկներով՝ երկրաշարժի պահին երկրակեղեւի պատռվածքի գոտուց ազատվել է Հիրոսիմայի վրա նետած ատոմային ռումբի նման 10 ատոմային ռումբի պայթյունին հավասարազոր էներգիա: Երկրաշարժի առաջ բերած ալիքը տարածվել էր ողջ Երկրով եւ արձանագրվել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի եւ Ավստրալիայի գիտական լաբորատորիաներում:Պաշտոնական տեղեկություններով՝ զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ է դարձել, անօթեւան է մնացել 530 հազար բնակիչ:Երկրաշարժի հետեւանքով հիմնովին ավերվեց Սպիտակ քաղաքը: Սպիտակի եւ մոտակա գյուղերի հետ մեկտեղ  բնության տարերքը ավերեց 21 քաղաք ու ավան, 324 գյուղ, ոչնչացրել Հայաստանի երկրորդ քաղաք Լենինականի (այժմ Գյումրի) բնակելի, սոցիալական եւ արդյունաբերական ֆոնդի 80 տոկոսը: Մեծ ավերածություններ եղան նաեւ մեծությամբ երրորդ քաղաքում՝ Կիրովականում (այժմ Վանաձոր): Երկրաշարժը շարքից հանեց երկրի արդյունաբերական ներուժի մոտ 40 տոկոսը: Այն ժամանակ Հայաստանին օգնության եկան Խորհրդային Միությունն ու ողջ աշխարհը:Այժմ աճել է մի ողջ սերունդ, որը ծնվել է սարսափելի երկրաշարժից հետո: Սակայն նրանք, ովքեր վերապրել են 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբեք չեն մոռանա լուսանկարները, որոնք ցուցադրվել էին  աշխարհի բոլոր հեռուստատեսություններով: Դրանցից մեկում փողոցում դրված էր դատարկ դագաղների երկար շարք, իսկ մյուսում փլատակների տակից դուրս էր ցցվել սյուն, որի վրա ժամացույցի սլաքները կանգ էին առել 11:41-ի վրա. հենց այդ րոպեին Սպիտակն ու 58 գյուղեր վերացան երկրի երեսից:


 

Բաժին: Նորություններ | Դիտումներ: 636 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 0.0/0
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar