● Ամեն օր քնե՛ք և արթնացե՛ք միևնույն ժամերին։
● Նախաճաշե՛ք, ճաշե՛ք և ընթրե՛ք նույնպես նույն ժամերին. ձեր օրգանիզմը ձեզ շնորհակալ կլինի դրա համար։
● Քնե՛ք 8 ժամից ոչ պակաս։
● Քնելուց առաջ զբոսանքի՛ դուրս եկեք։
● Օրական խմե՛ք ոչ պակաս, քան 1 500 մլ հեղուկ։
● Ամեն օր կերե՛ք միրգ, հատապտուղ և բանջարեղեն։
● Քնելուց առաջ մի բաժակ մածու’ն խմեք։
● Ինտերնետում անցկացրե՛ք օրական ոչ ավելի, քան 2 ժամ։
● Հետևե՛ք ձեր արտաքինին։ Օգտագործե՛ք միայն բնական կոսմետիկ միջոցներ։
● Առավոտյան վազքի՛ դուրս եկեք։
● Սպորտո՛վ զբաղվեք։
● Ժպտացե՛ք։
● Ամեն օր հավաքե՛ք ձեր սենյակը, դե՛ն նետեք ոչ պետքական իրերն ու ջրե՛ք բույսերը։
● Հրաժարվե՛ք ֆասթ ֆուդից։
● Առավոտյան մարզա՛նք արեք։
● Փորձե՛ք ամեն օր ինչ-որ նոր բան սովորել։
● Ընթերցե՛ք գոնե 10-15 էջ օրական։
● Մարդկանց հաճելի խոսքե՛ր ասեք։
● Հրաժարվե՛ք տգեղ արտահայտություններից. հետևե՛ք ձեր խոսքին։
● Ամեն օր մի բարի գո՛րծ արեք։
● Ուղի՛ղ քայլեք։ Հետևե՛ք ձեր կեցվածքին։
● Ամեն օրը փորձե’ք լավատեսական լիցքերով սկսել։
● Փորձե՛ք մեկ ամսով բուսակեր դառնալ։ Գուցե դա ձեզ դո՞ւր գա։
● Սովորե՛ք խնայել. դա մեկանգամյա գործ չէ։
● Մտածե՛ք միայն լավ բաների մասին։