250 մլն եվրո Մեսսիի համար - 17 Հունվարի 2013 - Status4ka.Ru
Այսօր 20.05.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 17 » 250 մլն եվրո Մեսսիի համար
21:33
250 մլն եվրո Մեսսիի համար

«Բարսելոնա» ակումբի ղեկավարությունը հրաժարվել է ռուսաստանյան ակումբներից մեկին զիջել հանրահայտ Լիոնել Մեսսիին:  Տեղեկացվում է, որ ռուսաստանյան ակումբներից մեկը, ենթադրաբար Մախաչկալայի «Անժին», Մեսսիին եռամյա պայմանագիր է առաջարկել, համաձայն որի, նա յուրաքանչյուր տարի պետք է ստանար «մաքուր» 30 մլն եվրո: Ընդ որում, «Բարսելոնային», Մեսսիին զիջելու համար, առաջարկվել է 250 մլն փոխհատուցում:  Մեսսիի հոր խոսքերով, ով միաժամանակ հանդիսանում է նրա գործակալը, Լիոնելը հրաժարվել է տեղափոխվել Ռուսաստան, քանի որ այդ դեպքում կզրկվեր միջազգային մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից, ինչպես նաև նրան ետ է պահել այդ քայլից լեզվի չիմացությունը:  Հիշեցնենք, որ Մախաչկալայի «Անժիում» է խաղում համաշխարհային ֆուտբոլի աստղ Սամյուել Էտո`Օն: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, նա տարեկան ստանում է 20 մլն եվրո:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 699 | Ավելացրեց: Anka97 | Գնահատական: 4.8/5
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar