2015 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՐ ՀՈՐՈՍԿՈՊԸ - 1 Հունվարի 2015 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2015 » Հունվար » 1 » 2015 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՐ ՀՈՐՈՍԿՈՊԸ
11:30
2015 ԹՎԱԿԱՆԻ ՁԵՐ ՀՈՐՈՍԿՈՊԸ

ԽՈՅԵՐ 2015 թվականին Խոյերը պետք է ուշադրություն դարձնեն փետրվար-օգոստոս ժամանակահատվածի վրա: Այդ ընթացքում հավանական են անսպասելի առաջարկներ, միգուցե բացվեն արտասհամանում սովորելու հնարավորություններ: Անձնական կյանքը, ինչպես եւ աշխատանքը, այդ շրջանում կեռա: Չեն բացառվում սիրավեպերը: Տարվա երկրորդ կեսը կանցնի առավել հանգիստ:

ՑԼԵՐ 2015 թվականը Ցլերի համար կլինի շրջադարձային: Կտրուկ փոփոխությունների կենթարկվի կարիերան: Որոշ Ցլեր անգամ կսկսեն նոր մասնագիտություն ուսումնասիրել: Շատ Ցլեր 2015 թվականին կբացահայտեն իրենց ստեղծագործական ջիղը: 2015-ին Ցլերի համար հատուկ նշանակություն կունենան ընկերական հարաբերությունները: Դուք կցանկանաք ձեզ շրջապատել մարդկանցով, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու արժեքները:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ Երկվորյակներից շատերը 2015-ին ձեռք կբերեն նոր ընկերներ եւ ծանոթներ: Այդ ծանոթությունները մեծ դեր կխաղան ինչպես ձեր անձնական, այնպես էլ գործնական կյանքում: Տարվա երկրորդ հատվածը դուք կնվիրեք ձեր ընտանիքին: Եվ աստղերը ձեզանից կպահանջեն անկեղծություն զուգընկերոջ հետ հարաբերություններում: Տեղի կունենա ցավոտ, բայց կյանքի անհրաժեշտ վերաիմաստովորում:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ 2015-ին ձեզ համար առավել արդիական կլինի անձնական կյանքի եւ աշխատանքի համատեղումը: Որոշ Խեցգետիններ կպարզեն, որ անձնական կյանքը խանգարում է իրենց պրոֆեսիոնալ աճին եւ կորոշեն բաժանվել սիրելիներից, իսկ մյուսներն էլ կհանդիպեն իրենց կեսին հենց աշխատանքային միջավայրում: 2015-ին շատ Խեցգետիններ կցանկանան փորձել իրենց գրականության կամ մանկավարժության ոլորտներում:

ԱՌՅՈՒԾՆԵՐ 2015 թվականի առաջին կեսը Առյուծների համար ձանձրալի չի լինի: Ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում հանրային կամ ստեղծագործ անձանց հնարավորություն կընձռնվի դառնալ հայտնի եւ սիրված: Սակայան 2015-ին նրանք ստիպված կլինեն ընտրություն կատարել անհրաժեշտի եւ օգտակարի միջեւ: Նման իրավիճակներ ամենից հաճախ կլինեն աշխատավայրում: Որոշ Առյուծներ կցանկանան փոխել իրենց աշխատանքը:

ԿՈՒՅՍԵՐ 2015 թվականին դուք կվերանայեք ձեր հայացքները աշխարհի եւ սիրո վերաբերյալ, կդառնաք ավելի ռոմանտիկ եւ զգացմունքային: Տարվա առաջին կեսին պետք է զգոն լինել նոր ծանոթերի հետ: Մեծ է խաբվելու հավանականությունը: 2015-ին շատ Կույսեր լուրջ հարցեր կլուծեն, օրինակ՝ բնակարանի հետ կապված, կամուսնանան կամ նոր հարաբերություններ կձեւավորեն:

ԿՇԵՌՔՆԵՐ Գալիք տարում շատ Կշեռքներ կորոշեն փոխել իրենց վերաբերմունքը շրջապատի հանդեպ եւ դառնալ առավել անկեղծ: Դուք կցանկանք մաքրել նաեւ ձեր շրջապատը ավելորդ մարդկանցից՝ թողնելով միայն նրանց, ում վրա դուք իսկապես կարող եք հույս դնել: Կշեռքների սիրելի մարդիկ 2015-ին նորովի կբացահայտվեն նրանց համար: Չի բացառվում, որ անսպասելի իրադարձություններն անձնական կյանքում ստիպեն ձեզ այլ կերպ նայել ընտանիքի անդամների հետ ձեր հարաբերություներին:

ԿԱՐԻճՆԵՐ Տարեկզբին Կարիճներից շատերը կորոշեն կյանքի կոչել իրենց վաղուց մտածած ստեղծագործական գաղափարները եւ բիզնես նախագծերը: Կարիճներ կստանձնեն առաջնորդի դերը ինչպես աշխատավայրում, այնպես էլ ընկերների շրջանում: Նրանց սոցիալական կարգավիճակն այնքան կբարձրանա, որ նրանք որոշ մարդկանց հետ շփվելիս իրենց անհարմար կզգան: Միգուցե դա ցավոտ լինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ Գալիք տարին Աղեղնավորների համար կդառնա կամքի ուժը փորձելու շրջան, որը հաղթահարելով, նրանք մեծ հնարավորություններ կբացեն իրենց առջեւ: Նրանք կկանգնեն բարդ ընտրության առաջ՝ օգտակարի եւ հաճելիի, հնի եւ նորի միջեւ: Ամենայն հավանականությամբ, այդ ընտրությունը կվերաբերի ֆինանսական հարցերին, որոնցով դուք տարված կլինեք ամբողջ 2015 թվականում:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ 2015 թվականն Այծեղջուրների համար առեղծվածային կլինի: Շատերը կցանկանան գտնել իրենց կյանքի իմաստը, զբաղվել բարեգործությամբ, օգնել կենդանիներին: Պետք չէ ափսոսալ տարվա ընթացքում ունեցած կորուստների համար. դրանք ճանապարհ կբացեն դեպի կյանքի վերաիմաստավորում:

ՋՐՀՈՍՆԵՐ Գալիք տարի Ջրհոսները կհայտնվեն իրենց տարերքի մեջ. նրանց սպասվում են բացահայտումներ ու շատ շփումներ: 2015-ին ձեզ համար գլխավոր հարցերից կլինեն ընկերական հարաբերությունները: Որոշ մարդիկ կհեռանան ձեր կյանքից, սակայն ժամանակի ընթացքում դուք կհասկանաք, որ բարին դա էր: Շատ Ջրհոսներ հաջորդ տարի առավել լուրջ կվերաբերեն կյանքին եւ կսկսեն առավել քիչ սավառնել 7-րդ երկնքում:

ՁԿՆԵՐ Ձկներին սպասվում է իրադարձություններով լի տարի, որը գլխավորապես վերաբերում է անձնական եւ գործնական կյանքին: Լուրջ փոփոխությունները պետք է ծրագրել տարվա առաջին կեսում: Հաջորդ տարի Ձկներին կանհանգստացնի իրենց ինքնագնահատականի հարցը եւ այն, թե ինչպես են իրենց ընդունում ընկերներն ու շրջապատի այլ մարդիկ: Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը բարեհաջող կլինի նոր ոճ եւ արտաքին ստեղծելու համար:


 

Բաժին: Օրվա աստղագուշակ | Դիտումներ: 1442 | Ավելացրեց: ARTUR | Գնահատական: 4.0/3
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar