Սեքսուալ դիմահարդարում. ի՞նչ make-up են սիրում տղամարդիկ - 14 Դեկտեմբերի 2013 - Status4ka.Ru
Այսօր 25.12.2024
Բարի գալուստ:
Status4ka.Ru - Հանրային առաջին ստատուսների կայք: Տեղեկացրեք ընկերներին կայքի մասին:
.
Գլխավոր էջ » 2013 » Դեկտեմբեր » 14 » Սեքսուալ դիմահարդարում. ի՞նչ make-up են սիրում տղամարդիկ
08:54
Սեքսուալ դիմահարդարում. ի՞նչ make-up են սիրում տղամարդիկ

Մեզ թվում է, թե մենք սեքսուալ ու գրավիչ ենք միայն դիմահարդարմամբ, իսկ ահա տղամարդիկ այլ կարծիք ունեն:

1. Բույրեր

Ցանկացած բույր տարբեր կանանց վրա տարբեր կերպ կզգացվի, ուստի կոնկրետ օծանելիք խորհուրդ չենք տա: Հետաքրքիր հետազոտություն է կատարվել, ինչի արդյունքում պարզվել է, որ տղամարդիկ ամենաշատը սիրում են լավանդայի և դդումի կարկանդակի բույրերի խառնուրդը: Երկրորդ հորիզոնականում են ցիտրուսային բույրերը, իսկ երրորդում` հասմիկի հոտը:

2. Շրթունքներ

Բազմաթիվ հարցումները ցույց են տալիս, որ ամուսնացած տղամարդիկ սիրում են անանուխի հոտը, իսկ չամուսնացածները` ալկոհոլի հոտը: Իսկ ինչ վերաբերում է գույնին, ապա նրանց մեծամասնությունը սիրում են շրթունքների բնական գույնը: Գլխավորը, որ ոչինչ չխանգարի համբուրելիս, օրինակ չափից դուրս շատ փայլը: Կան նաև տղամարդիկ, որոնք սիրում են կարմիր, վարդագույն և բորդո գույները, որոնք այդքան արդիական են այս սեզոնին:

Помада Rouge Dior Couture Colour оттенка Montmartre, Dior, 1450 руб./$453. Դեմք

Պարզվել է, որ տղամարդիկ նախընտրում են առանց դիմահարդարման կանանց: Նրանք համարում են, որ եթե աղջիկը չի թաքցնում դեմքը տոնային կրեմի հսկայական շերտի տակ, ապա դա խոսում է նրա ինքնավստահության մասին, իսկ դա գրավչության և սեքսուալության գլխավոր նախապայմանն է տղամարդկանց համար:

4. Աչքեր

Տղամարդկանց կողմից աչքերի ամենաշատ չսիրված գույները վառ կապույտն ու բաց վարդագույնն են, որոնք հիշեցնում են սովետական ժամանակները: Եթե դուք կապույտի սիրահար եք, ապա խորհուրդ ենք տալիս կանգ առնել կապույտ թարթչաներկի վրա: Տղամարդիկ սիրում են նուրբ պոչիկներ և երկար թարթիչներ:

Тени Color Tattoo 24 hr оттенка №50, Maybelline New York, 244 руб./$75. Կարմրաներկ

Թեթև կարմրաներկը գրավում է տղամարդկանց ավելի շատ, քան բրոնզագույն այտոսկրերը: Եթե ցանկանում եք տպավորություն գործել, ընտրեք վարդագույն կարմրաներկ:

6. Եղունգներ

Կարմիրը վտանգավոր գույն է: Այդպես են մտածում շատ տղամարդիկ, իսկ ահա պաստելային գույները, հատկապես նուրբ վարդագույնն ու կաթնագույնը, գրավիչ են համարվում տղամարդկանց մեծամասնության կողմից:

Лак для ногтей оттенка Lift The Veil, Orly, 245 руб./$77. Մազեր

Հարցումների համաձայն տղամարդկանց համար ամենագրավիչը երկար, մի-փոքր ալիքավոր մազերն են: Երկրորդ հորիզոնականում են պարզապես ուղիղ մազերը, իսկ հետո կարճ սանրվածքը: Տղամարդկանց 79%-ը խոստովանել է, որ սիրում է մատներով խաղալ կնոջ մազերի հետ, ուստի արհեստական մազերը միայն խանգարում են ու վախեցնում նրանց:

 

Նյութ: Նկարներ 1
Բաժին: Նորություններ | Դիտումներ: 835 | Ավելացրեց: avrililavigne | Գնահատական: 5.0/1
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Բոլոր մեկնաբանությունները: 0
ComForm">
avatar